Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
28
«Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան

Իհարկե, «առաջընթաց» կա՝ դատարանների դռներն են արգելափակվում, իրենց կամքը չկատարող դատավորների նկատմամբ վարույթներ են հարուցվում. Ալեքսանդր Ազարյան

«Վերջերս ես թերթում էի ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով ՀՀ-ն ԱԳ երկրներում առաջատար դիրքեր ունի, և այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» ենթավերագիրը կամ վերնագիրը:

Այսինքն՝ մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես, այսպես ասած, ինքներս մեզնից ավելին եք պահանջում միշտ, բայց մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ այստեղ մենք մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ ունենք շատ էական առաջընթաց»,- կառավարության հերթական նիստում անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

168.am-ը ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանից հետաքրքրվեց Արևելյան գործընկերության զեկույցում տեղ գտած գնահատականների ու ՀՀ գործող իշխանությունների առնչությունների մասին:

Ի պատասխան՝ նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտարարությամբ անդրադարձ է կատարել է այդ կառույցի գնահատականին և այսօր վերահաստատում է.

«Կոնկրետ դատավորների անուններ էի նշել, որոնց շնորհիվ մեր երկրի դատական համակարգը ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում: Համենայն դեպս, դա որևէ կերպ կապված չէ 2018 թվականի իշխանափոխության հետ, որովհետև այդ դատավորները նույն կերպ են աշխատել՝ ինչպես մինչև 2018 թիվը, այնպես էլ՝ դրանից հետո:

Եթե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ցանկանում են դա կապել ինչ-որ կառույցի կամ անձի հետ՝ այդպես չէ. ո՛չ Արդարադատության նախարար, ո՛չ վարչապետ, ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդ, այդ դատավորները նույնն են»:

Հիշեցնենք՝ ՀՀ դատավորների միության նախագահը մայիսի 5-ին հայտարարությամբ դիմել էր միջազգային կառույցներին՝ ՀՀ-ում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցով: Հրապարակման մեջ Ալեքսանդր Ազարյանը շեշտել էր տարբեր վարույթներով թիրախավորվող դատավորներ Արման Հովհաննիսյանի, Վարդան Գրիգորյանի, Դավիթ Գրիգորյանի, Լուսինե Աբգար­յանի, Զա­րուհի Նախշքարյանի, Սերգեյ Մարաբյանի, Վազգեն Ռշտունու, Դանիել Դանիելյանի, Լիզա Գրիգորյանի մասին՝ նկատելով. «Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հենց վերոհիշյալ դատավորների աշխատանքի արդյունքում է Հայաս­տանի դատական համակարգն ամենաանկախը ճանաչվել Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում՝ 2020-2021 թվականների ընդհանուր գնահատման արդյունքներով»:

Այս իշխանությունների ձեռնարկած դատական բարեփոխումների գործընթացի, այդ հարցում Փաշինյանի հավաստմամբ՝ միջազգային գործընկերների արձանագրած էական առաջընթացի մասին մեր դիտարկումներին Ալեքսանդր Ազարյանը արձագանքեց սարկազմով.

«Իհարկե, «առաջընթաց» կա՝ դատարանների դռներն են արգելափակվում, իրենց կամքը չկատարող դատավորների նկատմամբ վարույթներ են հարուցվում, քրեական գործեր են հարուցվում և այլն. այն կա, ինչ չկար նախկինում»:

Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ ընդամենն ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ ամերիկյան The Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը հետընթաց էր ապրել, իսկ պատճառների թվում էր՝ իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերը. վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»:

Ի դեպ, 2020 թվականի մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հրապարակել էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական էր հատկացրել նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին. 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ:

Իսկ այսօր «Նոր Հայաստանի» մասին հարյուր փաստերը չեն բարձրաձայնվում՝ գուցե նաև այն պատճառով, որ դրանք չկան, իսկ եղածներն էլ չեն դիմանում ժամանակի քննությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>