Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը խոսում և հրամանագիր է արձակում Երևանում թյուրքալեզու թատրոնի իբր 140-ամյակի վերաբերյալ
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Բաքվի բռնապետսկան վարչախմբի պարագլուխը խոսում և հրամանագիր է արձակում Երևանում թյուրքալեզու թատրոնի իբր 140-ամյակի վերաբերյալ։
Այո՛, հենց թյուրքալեզու, որովհետև, երբ Երևանում 1896թ. խաղացվում էր առաջին թյուրքերեն ներկայացումը, նույնիսկ այն խաղացողները չէին ենթադրում, որ իրենց լեզուն կոչվելու է «ադրբեջաներեն», այլ ոչ թե «թյուրքի», իսկ իրենք՝ «ադրբեջանցիներ», այլ ոչ թե «մուսուլմաններ» կամ «թուրքեր»։
Ի դեպ, այդ մասին չգիտեր նաև հիշյալ ներկայացման վերաբերյալ մի քանի օր անց հայկական «Նոր դար» թերթում հոդված գրած հայազգի հեղինակը, որն այն կոչում է «թուրքերեն ներկայացում», «թուրքերի թատրոնական ներկայացում» և այլն։
Մեկ այլ զեղծարարություն և բացահայտ կեղծիք է նաև թատրոնի հիմնադրման իբր 140 ամյակը, որովհետև, եթե նույնիսկ ելակետ վերցնենք 1896թ. այդ ներկայացումը, ապա կստացվի ընդամենը 126 տարի։
Շատ հետաքրքիր կլինի նաև ներկայացման ազդագիրը, որն արաբատառ լինելու պատճառով չի կարող ընթերցել նունիսկ «մեծն» բռնապետը, մինչդեռ, դիցուք, ձեր խոնարհ ծառան այն հանգիստ կկարդա։
Կից 1896թ. դեկտեմբերի 19-ի «Նոր դար» թերթի հոդվածի սկզբնամասի բնօրինակն է։


