Հայաստան ժամանած երկու ադրբեջանցիներին վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն չհայտարարեց անցանկալի անձ և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց, իսկ ազգային գործչին համարում է անցակալի անձ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։
Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին` հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։ Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։ Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։
Մեկնաբանություններն ավելորդ են:
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

