Սոցապփոխնախարար կնշանակվի վարչապետի օգնականը
«Հրապարակ»-ը գրում է.
«Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։
Մինչ Կարեն Կարապետյանի օգնական նշանակվելը նա եղել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի օգնականը, «Լույս» հիմնադրամի կենսաթոշակառուներից է, արտերկրում ուսում ստացած։
Մեր տեղեկություններով, նրան գործուղում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշմանդամների և այլ հարցերով սկանդալների մեջ հայտնված նախարարությունում «կարգ ու կանոն» հաստատելու, բարեփոխումների փաթեթ ներկայացնելու և նախարարական պաշտոնի պատրաստվելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

