Հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունը՝ մտադիր ենք ավելացնել ՀՀ-ում ռուսական դպրոցների թիվը
«Հաշվի առնելով մեր հայ գործընկերների ցանկությունը՝ աշխատում ենք ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և հավելեց, որ Մոսկվան օգնում է բարելավել ռուսերենի հայ ուսուցիչների հմտությունները և ավելացնել քվոտաները այն հայերի համար, ովքեր ցանկանում են սովորել ռուսական բուհերու
Բացի այդ, ըստ նրա, Մոսկվան և Երևանը մտադիր են մեծացնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ միջուկային և հանքարդյունաբերության, ինչպես նաև տրանսպորտի, լոգիստիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Zham.am