Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

Նիկոլը՝ Ալիևից ավելի Իլհամ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ Իլհամ Ալիևն այդքան էնտուզիազմով չի պայքարել ու պայքարում, որքան դա արել և անում է Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը պարզ է՝ արդարացնել սեփական ձախողումներն ու քարոզչական հող նախապատրաստել նոր զիջումների համար։
Նիկոլ Հեյդարի՞չ
 
Նույնիսկ Ալիևն է հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն իրեն ճնշում էին, որ ընդունի Արցախի անկախությունը։ Իսկ ահա Նիկոլն ասում է, որ Մադրիդյան սկզբունքներն Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում էր։ Ստում է ու ֆռռացնում, այն էլ՝ լկտի ձևով։
 
1991–ի դեկտեմբերի 10–ի անկախացման հանրաքվեից հետո լայնամասշտաբ պատերազմ է եղել, փոխվել է Արցախի հանրապետության տարածքը, 1994–ի զինադադարից հետո ստացել ենք լիսաբոնյան խայտառակություն (1996–ին ամբողջ աշխարհն ընդունում էր Արցախն Ադրբեջանի կազմում), որից հետո եղել է 1998–ի իշխանափոխությունը։ Նոր իշխանությունների տիտանական աշխատանքների շնորհիվ աշխարհը Մադրիդյան սկզբունքների համաձայն ընդունել է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն՝ առանց սահմանափակումների։
 
Որպես փոխզիջում հայկական կողմը համաձայնել է Արցախի կարգավիճակի հետ կապված ևս մեկ՝ վերջնական հանրաքվեի, քանզի միայն այդ դեպքում միջազգային հանրությունը կճանաչեր Արցախի կարգավիճակի միջազգային լեգիտիմությունը, ինչը ոչ թե Արցախի անկախության նշաձողի իջեցում է, այլ գերբարձրացում՝ միջազգային ճանաչման հեռանկարով։
 
Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականների վերադարձին ու նրանց՝ սպասվելիք հանրաքվեին մասնակցելուն, ապա դա էլ էր փոխզիջում, բայց պարզից էլ պարզ է, որ ադրբեջանիցների տեսական ու ենթադրյալ վերադարձը որևէ կերպ չէր կարող ազդել տեղի ունենալիք հանրաքվեի՝ 1991–ից տարբերվող արդյունքների վրա, քանզի Արցախի բնակչության կազմը պահպանվելու էր ԼՂԻՄ կազմի 1988–ի ազգային համամասնությունով, այսինքն՝ հայերի ճնշող մեծամասնությամբ։ Սա՛ է իրականությունը, մնացածը ադրբեջանամետ քարոզ է, սեփական ձախողումներն ու դավաճանությունն արդարացնելու փորձ։
Ինչ վերաբերում է Ալիևի չհամաձայնելուն, ապա ո՞վ է ասում, որ դա անպայման նշանակում էր, որ պետք է պատերազմ սկսվի։ Բանակցությունները կարող էին տևել տարիներ ու տասնամյակներ, ինչպես որ աշխարհի բազմաթիվ հակամարտություններ։ Բնական է, որ Ալիևը պետք է բողոքեր, որ իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, մենք էլ պետք է մեր դիրքերը չզիջեինք։ Նիկոլը եկավ ու փլուզեց բանակցային գործընթացը՝ հիմարաբա՞ր, թե՞ կանխամտածված, «հերձումը» ցույց կտա։
 
Փաշինյանը, հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Արցախը դիտարկվում էր որպես Ադրբեջանի մաս, դառնում է ավելի Իլհամ, քան Ալիևը։ Բացի այդ՝ նա իր համար ալիբի է ապահովում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար՝ «Ես ի՞նչ կարող էի անել, նախկիններն արդեն Արցախը հանձնել էին» դեմագոգիկ լոզունգի շրջանակներում։
 
Հանուն սեփական աթոռի ու կաշվի փրկության՝ Նիկոլն այնպիսի հայտարարություններ է անում ու քայլեր իրականացնում, որ ամեն օր ավելացնում է սեփական հանցանքներն ու քրեական հոդվածները։
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>