Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ' Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան
Դիտել նաև
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը խանի հետ կլիներ. Ստեփան Դանիելյան
Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ' Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան։
Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»:
Սա է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեկույթին քրդական գործոնը եւս կդառնա վճռորոշ։
Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ լինում են։
Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարեւորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

