«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

680 հազարի ժամանակը. Սկսել բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ. Վահե Հովհաննիսյան

Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որն իհարկե մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։ Հիմա 680  հազարի ընդվզման և սեփական ընտրությունը վերանայելու ժամանակն է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային համերաշխությունը, միջընտրազանգվածային երկխոսությունը պետք է սկսվի այդպես։

Պետք է գտնվեն այն գործիչները, որոնք հանգիստ կխոսեն հունիսին Նիկոլին ընտրած ընտրազանգվածի հետ ու կկարողանան նրան բացատրել, որ հիմա լրիվ ուրիշ պրոցես է, ու նրանց աջակցությունն է պետք՝ պետությունը փրկելու և անցնցում պրոցեսներ տանելու համար։

Հակասությունները շատ են, դրանք արագ չեն հաղթահարվելու, բայց հիմնական հարցի գիտակցումը հերիք է՝ լուծումներ գտնելու համար։ Ուղիղ է պետք աշխատել 680 հազարի հետ, իսկ այս թիվը, նորից եմ շեշտում, վաղուց նվազել է։

Կա նախագահ, որի մասին բոլորը մոռացել են. նա ոչինչ չի տեսնում, չի լսում, պոչը քաշած՝ նստել է։ Վահագն Խաչատուրյանն այն մարդն էր, որ 98-ից և հատկապես 2008- ից հետո մեղմ ասած, ընդգծված բացասական վերաբերմունք էր ցուցաբերում պետական համակարգում աշխատող անձանց հանդեպ և կերտել էր  սկզբունքային մարդու համբավ։

Հիմա նա չի տեսնում ուժայինների բորենիությունները, իր ընկեր-թիմակիցների լկտի ողջույնի խոսքերը՝ քացի տվող, հայհոյող բարձրաստիճան իրավապահներին և այլն։ Չի տեսնում ձևավորված ճգնաժամը։

Եթե այդպես վարվեր սովորական քաղաքացի Վահագն Խաչատուրյանը, կամ նույնիսկ Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Վ. Խաչատուրյանը, դա ներելի էր. կլիներ սովորական կոմֆորմիզմ, որի պակասը չկա։ Բայց երբ այդպես է վարվում նախագահ Խաչատուրյանը, ապա դա ուղիղ պատասխանատվություն է ենթադրում՝ իրավիճակի և հետագա զարգացումների համար։ Լուռումունջությունը չի լինելու արդարացում։

Ակնհայտ է, որ այս պրոցեսը կանգ չի առնելու, փոփոխությունների ալիքը հետ չի գնալու։ Ոստիկանությամբ, բռնելով, վախեցնելով հնարավոր չի լինելու կասեցնել Հայաստանում նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Պետք են քաղաքական լուծումներ։

Ու հենց սա գիտակցելով է պետք գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Երկրում կա շուրջ 2 միլիոն մարդու հստակ պահանջ՝ Նիկոլը պետք է գնա։ Այս կետի բավարարման դեպքում հնարավոր են սահուն, անցնցում զարգացումներ։ Ու այս պայմաններում շատ կարևոր է լսել պայմանական 680  հազարի ձայնը։ Ամենայն հավանականությամբ նրանք էլ ունեն իրենց պատկերացումները կամ պահանջները՝ սահուն իշխանափոխության և նույնիսկ որոշ անձանց հանդեպ վետոյի մասին։ Պետք է լսել, հարգել ու պետք է գտնել լուծումներ։ ՔՊ ընտրազանգվածը պետք է գտնի նոր լիդեր, համակարգող, որը կսկսի բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ, կապահովի ընդունելի, անցնցում իշխանափոխություն և դրան հասնելու մեխանիզմները։

Սրան զուգահեռ՝ ձևավորվում է միջնորդի բացառիկ կարևորության կարգավիճակ՝ անցնցում և սահուն լուծումներ գտնելու առաքելությամբ։ Դրա կարիքը լինում է բոլոր ճգնաժամերի պայմաններում, ու նաև՝ այս պահի Հայաստանում

Հիմա բոլորը հարցնում են՝ ի՞նչ կլինի, ե՞րբ, ինչպե՞ս և այլն։ Կա նոր իշխանության հանրային տոտալ պահանջ, և այդ պահանջն անկասկած կատարվելու է։ Սա է բովանդակությունը։ Ի՞նչ-ը, ե՞րբ-ը, ինչպե՞ս-ը տեխնիկական հարցեր են, որոնք կախված են մեզնից։ Ո՞վ կամ ովքե՞ր կստանձնեն միջնորդի դերը՝ խաղաղ փոփոխոթյունների համար. սա բնականորեն պետք է ձևավորվի՝ ելնելով տարբեր անձանց հեղինակությունից և տարբեր շրջանակների համար ընդունելի լինելու պարամետրերից։ Ամեն դեպքում, պետության շահը պահանջում է, որ բանակցային պրոցեսը մի պահից սկսվի՝ հանուն սահուն, անցնցում փոփոխությունների՝ բերելով սոլիդ և հանրության լայն շրջանակների համար ընդունելի լուծումների։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>