Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Պատերազմ Արցախում
99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում

Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որևէ մեկը չի ընդունում. Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյան

NEWS am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասաց, որ Արցախում կա քաղաքական կոնսենսուս եւ նկատի ուներ Ազգային ժողովում բոլորի կողմից ընդունված միասնական հայտարարությունը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որտեղ նա խոսել էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

«Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ ինքնորոշման իրավունքի մասին եւ ասաց, որ մենք անկախության ուղուց չենք շեղվելու: Սրա շուրջ կա քաղաքական կոնսենսուս»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրենց օրակարգն այն է, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ, Մոսիյանն ասաց. «Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օրակարգը տանում է երկրորդ պլան եւ մանիպուլյատիվ հայտարարություններ է անում: Արցախցին հիմա էլ է ապրում Արցախում եւ ապրում է որպես հայ: Հետո՞: Մենք խոսում ենք Արցախի հարցի լուծման, Արցախի կարգավիճակի մասին: Վերջիվերջո, արցախցին հանրաքվեով անկախացել է, 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացվել են Արցախի տարածքները, մենք ընդունել ենք բռնազավթված տարածքների մասին օրենք, բազմիցս հայտարարել ենք, որ բացառվում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը փոխանակ այս հարցերի պատասխանը տա, ասի՝ համաձայն է արցախցու հետ, թե ոչ, ինքը հայտարարոեւմ է, թե արցախցին պետք է ապրի Արցախում: Կարծում եմ՝ ինքը սրանով օրակարգից շեղվում է: Նա խոսւափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից: Մենք մեր անկախության ուղուց չենք շեղվելու եւ կարգավիճակի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի վրա»:

ԷԻնչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Որեւէ մեկը ավելի քան արցախցին, խաղաղության գինը չգիտե, որեւէ մեկը դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը: Դա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի մեջ: Երբ ինքը սկսեց խոսել խաղաղության դարաշրջանից, մենք ունեցանք կորուստներ, ունեցանք զոհեր, տարածքների կորուստներ: Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն է, սա արցախցիների պատկերացրած խաղաղության օրակարգը չէ: Արցախցին կողմ է արժանապատիվ խաղաղության օրակարգին՝ առանց Նիկոլ Փաշինյանի»:

Արթուր Մոսիյանը կրկնեց, որ Արցախում քաղաքական կոնսենսուսը նրա շուրջ է, որ Արցախը պետք է ինքնորոշվի  եւ անկախության ուղին շարունակի. «Կոնսենսուսը դրա շուրջ է, իսկ մնացածը մանիպուլյացիաներ են, որ արցախիներն ընդունել են խաղաղության օրակարգը: Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որեւէ մեկը չի ընդունում: Արցախցին դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը, մեր պատկերացրած արժանապատիվ խաղաղության օրակարգը եւ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը իրար հետ որեւէ կապ չունեն: Նիկոլ Փաշինյանինը խաղաղություն մուրալու օրակարգ է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>