Ժամանակն է երկու կողմերին ապացուցել իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ. Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում Բրյուսելի հետ՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Բաքվում հետ հանդիպմանը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Անհրաժեշտություն կա հստակեցնել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջև տրանսպորտային կապի հարցը։ Երեւանը դեռեւս չի ձեռնամուխ եղել երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների խնդիրների լուծմանը։
«Շրջադարձային կետ» դարձավ այն փաստը, որ Հայաստանն ընդունում է հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները:
Այժմ ժամանակն է երկու կողմերին ապացուցեն իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ»,- մասնավորապես ասել է Ալիևը:

