Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Սակագնի բարձրացման հետևանքները երկար սպասեցնել չտվեցին. արդեն կան առաջին արձագանքները

Գազի նոր սակագներն այլևս ուժի մեջ են։ Ապրիլի 1-ից ինչպես տնտեսությունը, այնպես էլ բնակչությունն ավելի շատ կվճարի սպառած գազի դիմաց։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ բնակչության համար գազն ապրիլի 1-ից թանկացել է 4,7 դրամով. 139-ից 1 խորանարդի գինը դարձել է 143,7 դրամ։

Մյուս սպառողների համար հազար խորանարդի հաշվով թանկացումը շուրջ 10 դոլար է։

Խոշոր սպառողները նախկին 255,91-ի փոխարեն՝ կվճարեն 265,81 դոլար։ Ջերմոցային տնտեսությունների և վերամշակումով զբաղվող ընկերությունների համար էլ այն դարձել է 233,9 դոլար, որը ևս շուրջ 10 դոլարով բարձր է նախկին գնից։

Սակագինն ապրիլի 1-ից բարձրացել է միջին հաշվով 4,1 տոկոսով։

Թվում է, թե գործ ունենք գնային ոչ այնքան էական աճի հետ։ Բայց դա էլ բավական է, որպեսզի սպառողները զգան սակագնի բարձրացման ազդեցությունը։

Գազի թանկացումը ևս մեկ հարված է լինելու բնակչության և տնտեսության համար։ Ընդ որում, բնակչությունը տուժելու է՝ ինչպես սպառած գազի սակագինը բարձրացնելու, ինչն ավելացնում է նրանց ֆինանսական բեռը, այնպես էլ՝ ապրանքների ու ծառայությունների թանկացման հետևանքով։

Սոցիալական առումով սա հերթական ճնշումն է, որն ավելանալու է այն համատարած գնաճին, ինչը տեսնում ենք ապրանքային շուկաներում ու ծառայությունների ոլորտում։ Առաջիկայում պետք է սպասել, որ խորացող գնաճն ավելի է խորանալու։

Ազդեցությունը մեծ է լինելու հատկապես այն ոլորտներում, որտեղ գազի սպառումն ինքնարժեքում առավել մեծ է։ Այդպիսի ոլորտներից է ջերմոցային տնտեսությունը։

Ինչպես հայտնի է, այստեղ արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքի մեջ՝ 60, ընդհուպ՝ 70 տոկոսը գազն է։ Այնպես որ, սակագնի ցանկացած բարձրացում գրեթե անհնարին է դարձնում արտադրանքի թանկացումից խուսափելը։

Դա խնդիր է հատկապես փոքր ջերմոցային տնտեսությունների համար, որոնք առանց այդ էլ ունեն մրցակցային թույլ հնարավորություններ։ Սակագնի հերթական բարձրացումից հետո այդ հնարավորություններն ավելի կնվազեն՝ ստիպելով նրանց մի մասին դադարեցնել գործունեությունը։

Այդպիսի ահազանգեր վաղուց արդեն հնչում են, բայց լսող չկա։ Ու հիմա նրանց այլ բան չի մնում անել, քան հարմարվել նոր պայմաններին կամ հրաժարվել ջերմոցային գյուղատնտեսական մթերքների արտադրությունից։

Գազի թանկացումը բերելու է նաև այդ գյուղմթերքների գների բարձրացման։ Բայց դա կերևա արդեն ձմռանը, երբ արտադրանքը կհանվի շուկա։

Գյուղմթերքի վերամշական ոլորտում ևս գազի թանկացումից հետո ծախսերը կավելանան՝ հանգեցնելով ապրանքների գների բարձրացման։ Ներքին ու արտաքին շուկաներում սա լրացուցիչ մրցակցային դժվարություններ կստեղծի արտադրողների համար։

Հայաստանի վերամշակող արդյունաբերության արտադրանքի մատակարարման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Այնինչ ռուսական շուկայում վերջին շրջանում ռուբլու արժեզրկման, տնտեսական գործընթացների դանդաղելու և սպառողների վճարունակ պահանջարկի կրճատման պատճառով, հայաստանյան արտադրողներն արդեն իսկ բախվել են իրացման խնդիրների հետ։ Գազի թանկացումից թելադրված գների բարձրացումը կավելացնի այդ խնդիրները։

Ընդհանրապես էներգակիրների սակագներով պայմանավորված դժվարությունները վերաբերում են տնտեսության շատ ոլորտներին։ Ցանկացած ֆինանսական բեռ ճնշում է տնտեսությանը։

Դա զսպելու է նաև տնտեսական ակտիվությունը և ազդելու է տնտեսական աճի տեմպի վրա։ Առանց դրա էլ այդ առումով լավ սպասումներ չկան։

Մրցակցային թույլ հնարավորություններով առանձնացող մեր տնտեսությունը սակագների աճից միայն տուժելու է։ Արտադրողները ստիպված են լինելու բարձրացնել ապրանքների գները, որքան էլ դա հանգեցնում է իրացման շղթաների խաթարման և սպառման ծավալների կրճատման։

Մեր տնտեսության տեխնիկական վերազինման մակարդակը շատ ցածր է, որը կարող էր թույլ տալ կլանել արտադրության ինքնարժեքի վրա նման ճնշումները։ Քիչ են ներդրումները։ Երբեմն անհասանելի են նաև վարկերը։ Մի կողմից՝ գնաճը զսպելու նպատակով փողի թանկացմանն ուղղված Կենտրոնական բանկի քաղաքականությունը, մյուս կողմից՝ տնտեսության թույլ վարկունակությունը, հնարավորություն չեն տալիս մտածելու տնտեսության վերազինման մասին։

Գազի սակագնի բարձրացման հետևանքներն առաջիկայում տեսնելու ենք նաև ներքին շուկայում։ Չնայած արդեն իսկ կան առաջին արձագանքները։

Սակագներն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո բարձրացավ սեղմված բնական գազի գինը։ Գազալցակայաններում շարժիչային գազը թանկացավ 7-8 տոկոսով։ Ավելի շատ, քան սակագնի ուղղակի բարձրացումն էր։

Որպես դրա հետևանք՝ գների բարձրացման երևույթներ նկատվեցին նաև ուղևորափոխադրումների ոլորտում։

Բայց սա դեռ սկիզբն է։

Շարժիչային գազի թանկացումն էական դեր ունի փոխադրումների գների ձևավորման վրա, ինչը շղթայաբար տարածվում է նաև մյուս ոլորտներում։

Ինչքան էլ փոքր լինի այդ ազդեցությունը, այն հարվածելու է սպառողների գրպանին։ Հատկապես որ, նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք չունեն եկամուտների հավելում։

Թանկացումների, առավել ևս՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների համատարած բարձրացումների պատճառով մարդկանց ծախսերն անընդհատ ավելանում են, իսկ եկամուտները չեն աճում կամ դրան համարժեք չեն աճում։ Իշխանությունները վաղուց դադարել են մտածել մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու մասին։

Սոցիալական վիճակը երկրում վերջին տարիներին մեծ տեմպերով վատանում է, բայց դրան դիմակայելու և հետևանքները մեղմելու ուղղությամբ քայլեր գրեթե չեն արվում։ Հերթական հարվածը լինելու է գազի սակագնի բարձրացումը, որը շղթայաբար տարածվելու է տնտեսության ու հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների վրա։ Մինչ իշխանությունները լուռ հետևում են՝ աղքատությունը երկրում խորանում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>