ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատողը՝ աշխատող աղքատ. Թադևոս Ավետիսյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումները 5,3 %-ի փոխարեն իջեցրել է 1,6 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներին անդրադարձել են նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները: Օրինակ՝ Moody’s-ի կանխատեսումներով, Հայաստանում 2022-ին տնտեսական աճը կնվազի և կկազմի մոտ 1,8 %, իսկ 2023-ին` մոտ 3%: Այլ են իշխանական շրջանակների կանխատեսումները, որոնք անգամ երկնիշ տնտեսական աճի սպասումներ ունեն:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախ անդրադարձավ ԿԲ-ի ցուցանիշին և միջազգային՝ տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումներին. «Պետք է մի հանգամանք հաշվի առնենք. նվազեցումը շատ ավելի մեծ չի եղել, քանի որ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվություն կար: Մարտին ևս կար որոշակի ակտիվություն՝ կապված Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքի, նաև տնտեսական շարժի ու ակտիվության հետ: Այս հանգամանքն է, որ, այսպես ասենք, մեզ փրկել է էլ ավելի ցածր տնտեսական կանխատեսվող ակտիվությունից: Թե՛ արտաքին, թե՛ ներքին ռիսկերը, մեծ հաշվով, շարունակում են մնալ: Եթե այսպիսի իրավիճակում դրական իմաստով որևէ հարվածային փոփոխություն, մասնավորապես՝ տնտեսության պետական աջակցության ծրագրեր, պետական կարգավորմամբ հարկային ու բյուջետային փոփոխություններ չլինեն, ապա նվազեցվելու են տնտեսական աճի անգամ եղած չնչին կանխատեսվող ցուցանիշները»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը տնտեսությունն ապախթանում է:

«Այս քայլն իրականացվում է պահպանվող, նաև լրացուցիչ գնաճային ֆոնին: Ինչպես գիտենք, ապրիլի 1-ից նաև գազի սակագինն է միջինը մոտ 4,7 դրամով բարձրացել: Այս ֆոնին ԿԲ-ն նորից ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա իրականում հանգեցնելու է տնտեսական ակտիվության ապախթանմանը: Ու եթե հակաճգնաժամային իրական ու համարժեք կանխարգելիչ միջոցառումներ չլինեն ու համալիր կերպով չգործադրվեն, մենք այս տարի ընդհուպ մինչև տնտեսական անկում կարող ենք արձանագրել»,ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է իշխանության ու իշխանական շրջանակների կանխատեսումներին՝ կապված հատկապես երկնիշ տնտեսական աճի հետ, պատգամավորը հավելեց. «Արդեն պարզ է, որ դա ծեծված սուտ է, հերթական մանիպուլ յացիան: Առհասարակ, այդ մանիպուլ յացիաները մենք տեսել ենք նաև 2020ին, 2021-ին: Խոսքը թե՛ երկնիշ աճերի, թե՛ նաև միլիարդավոր ներդրումների վերաբերյալ տարեսկզբին տրվող խոստումների ու տարին «կատակով» փակելու վարքագծի մասին է: Ցավոք, որևէ դրական արձագանք առնվազն այս պահի դրությամբ չկա: Փոխանակ օրվա իշխանությունը պատրաստվի իրավիճակը փոխելու, որոշակի խթաններ բերելու առկա խոչընդոտների պարագայում, հակառակ դիրքավորմամբ է աչքի ընկնում. մասնավորապես, այս տարի ո՞ւմ ուսից կամ վզից պետք է կախեն իրենց ձախողումները կամ ո՞ւմ պետք է «մեղավորներ» նշանակեն: Այս տարի էլ են հանգիստ, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմով մարդկանց ականջներին «լապշա կկախեն»:

Խոսելով տնտեսական աճի սոցիալական ազդեցության մասին՝ Թադևոս Ավետիսյանը մի շարք հանգամանքների մասին մատնանշեց: «Դա պարզելու ամենադյուրին տարբերակը պետական բյուջեի ուսումնասիրությունն է: Սոցիալական աջակցության հիմնական ծախսերը կենսաթոշակներն են, հիմնական կենսաթոշակը, նաև անապահովության նպաստները, ինչու չէ՝ նաև նվազագույն աշխատավարձը: Արդեն իսկ նախատեսված է, որ նշվածները 2022-ին չեն բարձրանալու: Ընդհակառակը, օրինակ՝ զբաղվածության աջակցության ծրագրերը 2022-ին 2021-ի համեմատ 25 տոկոսով կրճատվելու են: Հաշվի առնենք նաև գնաճը: Կենսապահովման ապրանքների մասով գներն էապես բարձր են անգամ միջին աշխատավարձի կանխատեսվող աճից: Այսինքն, ունենք առաջանցիկ գնաճ, սոցիալական պետական աջակցության վճարների զորյական աճ, նվազագույն աշխատավարձի զրոյական աճ, միջին աշխատավարձի 2-3 անգամ պակաս աճ, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն է: Հետևությունը մեկն է՝ 2022-ին մարդիկ ավելի վատ են ապրելու, քան 2021-ին, ինչպես ավելի վատ ապրել են 2021-ին, քան 2020-ին: Այսինքն, անգամ չնչին տնտեսական աճը որևէ կերպ մարդկանց կյանքի որակի բարելավման չի բերելու: Ընդհակառակը, եթե այսպես շարունակվի, ու այս տարի տնտեսական անկում արձանագրենք, ապա էլ ավելի վատ հետևանքներ կունենանք՝ այս անգամ արդեն նաև միջին խավի համար»:

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց՝ օրինական աշխատող հանդիսացող 600-650 հազար աշխատողներից 300 հազարը մոտ 100ից 110 հազար դրամ անվանական աշխատավարձ է ստանում. «Դա հարկելուց հետո մոտ 80-85 հազար դրամ է դառնում: Մեկ անձի կենսապահովման նվազագույն զամբյուղն այսօր արդեն հատել է 75 հազարի շեմը: Այսինքն, նվազագույն զամբյուղին մոտ կամ դրանից ավելի ցածր աշխատավարձ ստացողները գրեթե աշխատողների կեսն են: Ու այս գնաճի ֆոնին նշված ցուցանիշն առնվազն 10 տոկոսային կետով արդեն աճել է: Այսինքն, նույնիսկ աշխատողներն են աղքատ այսօր: Էլ չասեմ, որ եթե այսպիսի իրավիճակում անապահովության նպաստը չի բարձրացել, ինչ իրավիճակում է նաև այդ խավը: Այսինքն, աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատողը՝ աշխատող աղքատ, կյանքի միջին որակը նվազում է բոլորի համար: Սա, իհարկե, չի վերաբերում իշխանական խմբակին, որովհետև հատուցումներով, բարձր աշխատավարձերով, պարգևատրումներով իրենք իրենց ապահովում են: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «կուշտն ի՞նչ գիտի սովածի հալը»:

Անդրադառնալով գնաճը մեղմելու գործառույթը կառավարության կողմից միայն Կենտրոնական բանկի վրա բարդելու գործելաոճին՝ Թադևոս Ավետիսյանը հավելեց. «Նախ՝ փաստենք, որ ԿԲ-ն գնաճի դեմ պայքարի շատ մեծ գործիքներ չունի: Հիմնականում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է: Այսինքն, փողը թանկացնում է, և, բնականաբար, տնտեսական պոտենցիալը նվազում է, իսկ երբ պոտենցիալը նվազում է, մենք մնում ենք փակ ցիկլի մեջ: Սա իր հերթին առաջարկի նվազման ու կրկին գնաճի նոր ալիքի է հանգեցնում: Գումարենք նաև դրսի գնաճային ալիքը, միջազգային շուկայում սննդամթերքի թանկացումները, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացումը: Այսինքն, ծախսերը ևս աճում են: Այս ամենը դիտարկելով մեկ հարթության մեջ՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ պատրաստ է, որ գնաճի առաջանցիկ նոր գործոններ ի հայտ գան, որին հակադրվելու է ԿԲ-ն: Ի դեպ, ԿԲ-ն այս տարի երկար մանևրելու ժամանակ չունի: 3 տարի չի կարողացել գնաճի մակարդակը վերադարձնել թիրախային ցուցանիշի: Մինչդեռ օրենքով այս տարի պարտավոր է գնաճի ցուցանիշը վերադարձնել ամենաշատը 5,5 տոկոսի, ինչն անելու է տնտեսությունն ապախթանելով, տնտեսությունը մաշեցնելով, նաև նվազեցնելով տնտեսական ներուժը: Ստացվում է՝ տնտեսության ակտիվությունը կորցնելով՝ փորձում են արհեստականորեն գնաճը պահել: Մյուս կողմից՝ եթե գները զսպեն ու չունենանք երկնիշին մոտ գնաճ, այլ ունենանք 5,5 տոկոս, այդպիսով զսպելու են նաև տնտեսական ակտիվությունը: Նշվածի հետևանքը լինելու է այն, որ մարդկանց եկամուտները, շահույթները չեն ավելանալու կամ կրճատվելու են»:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, տնտեսության կրճատումն իր հերթին գործազրկության է հանգեցնելու. «Մեծ հաշվով, գործ ունենք փակ ցիկլի հետ, սա ճգնաժամի տանող գործընթաց է: Ու այստեղ բեկումը միայն պետության առաջնորդությամբ կարող է լինել՝ իրավիճակից բխող հակաճգնաժամային ծրագրերով: Մենք, սակայն, նման ծրագիր չենք տեսել այս իշխանությունների՝ նաև Covid-ով պայմանավորված 2020-ի ճգնաժամի ժամանակ, իսկ 2021-ին մեր տնտեսությունն այդպես էլ չվերականգնվեց: Արդեն հիմա ռիսկերն ավելանում են: Հակաճգնաժամային ծրագրերի փոխարեն, սակայն, լի ու լի պոպուլիզմ կա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>