Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի. Ալիև
Դիտել նաև
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները
Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ալիևը սպառնում է Հայաստանին, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա կլինի նոր պատերազմ
«ԵՄ-ն հայտարարել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է Հայաստանի վարչապետի հետ հանդիպում։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում եղել է, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով ու ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ադրբեջանը ներկայացրել է իր տեսլականներն այս հարցի շուրջ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հաստատել է, որ ապրիլի 6-ին պատրաստվում է Բրյուսելում հանդիպում անցկացնել Նիկոլ Փաշինյանի հետ:
Zham.am

