Նիկոլն այս 1,5 տարվա ընթացքում գնաց Չեմբերլենի ճանապարհով
Դիտել նաև
«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակի «տրյապկա» դարձրածը իրավունք ունի խոսել հայկական շահի՞ց. Էդուարդ Շարմազանով
Վեհափառն Աստծո օծյալն է. Փաշինյանը գործում է 21-րդ դարի Ներոնի նման. «Նեռ» բառը այդտեղից է. Շարմազանով
«Ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը»․ Էդուարդ Շարմազանով
Նիկոլ, բա ասում էիր «խաղաղության դարաշրջան», «ապագա կա»:
1,5 տարի շարունակ քեզ ասում էինք պետության անվտանգբւթյունն ու բանակն ամրացրու եւ պատրանքներ մի տարածի։
Ելույթդ լսեցի ու հիշեցի մի պատմական իրադարձություն.
1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը Մյունխենում Հիտլերի հետ ամոթալի պակտ կնքեց։
Վերադառնալով Լոնդոն՝ նա հայտարարեց՝ ես բերեցի խաղաղություն։
Ի պատասխան Չեմբերլենի խաղաղասիրական հայտարարության՝ ընդդիմադիր Չերչիլն ասեց՝ դուք խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրեցիք խայտառակությունը,բայց կստանաք եւ պատերազմ ,եւ խայտառակություն։
Նիկոլն այս 1,5 տարվա ընթացքում գնաց Չեմբերլենի ճանապարհով։
Հ.Գ. Չեմբերլենի օրոք սկսվեց պատերազմը,բայց նրան հեռացրեցին վարչապետի պաշտոնից։
Նրա փոխարեն վարչապետ դարձավ Չերչիլը եւ Բրիտանիան հաղթեց պատերազմում։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

