Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական. Արմեն Գեւորգյան

Նախորդ հոդվածում գրել էի, որ «նոր» Ռուսաստանը շուտով լրջորեն կզբաղվի Հարավային Կովկասի հարցերով։ Իրավիճակը «անհրաժեշտ կարգի» բերելու բարձիթողի գործընթացը ենթադրելու է բավական հստակ որոշակիություններ մտցնել մեր տարածաշրջանում։ Այսպես կոչված «հողահավաքի» գործընթացը Ուկրաինայից սկսելով՝ Ռուսաստանը կանգ չի առնելու։ Նա ջանալու է միջազգային հարաբերությունների այնպիսի ձեւաչափ ստեղծել, որը կպահպանվի առնվազն առաջիկա 50-100 տարիներին։ Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը։

Նշեմ մի քանի հիմնական կանխադրույթներ, որոնցով, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, առաջնորդվելու է «նոր» Ռուսաստանը.

• ԱՊՀ երկրները Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտին են, եւ բոլորը պետք է հաշվի նստեն սրա հետ։

•Ռուսաստանի այս շահերը հաշվի չառնելը կհանգեցնի ուժային լուծումների (Ղազախստան, Ուկրաինա)։

•ԱՊՀ երկրներում պետք է սահմանափակվեն, եթե առհասարակ չփակվեն ազդեցության այսպես կոչված արեւմտյան ցանցերը։

Ով ահա, աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում հիմնական հարցերից մեկը հետեւյալն է. իսկ ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական։ Նկատի ունեցեք, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի։ Պատասխանը կծնվի շատ բարդ գործընթացում, քանի որ ստիպված կլինենք գործ ունենալ տարածաշրջանային այլ խաղացողների, եւ առաջին հերթին՝ Թուրքիայի ակնհայտ եւ ծածուկ հավակնությունների հետ։

Ակնհայտ է, որ իրադարձություններն Ուկրաինայում շատ երկրների կստիպեն կողմնորոշվել իրենց աշխարհաքաղաքական նախապատվությունների հարցում եւ անխուսափելի ընտրություն կատարել՝ լինել Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի հետ։ Այդ թվում՝ Հայաստանը նույնպես չի կարողանա նստած մնալ երկու աթոռի։ Ուկրաինական իրադարձությունների կողքին՝ վերջին իրադարձությունները Ղարաբաղում նույնպես նպաստում են պարզություն մտցնելուն այն հարցում, թե ինչ դաշնակից է ուզում Ռուսաստանը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի գործող քաղաքական սուբյեկտները պետք է կողմնորոշվեն՝ պատրա՞ստ են արդյոք այդպիսի դերի։ Միակ մխիթարությունը Հայաստանի քաղաքական էլիտաների համար կարող է լինել այն, որ այդ ընտրությունը ստիպված են անել թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը։

Այսուհետ, ինչպես ինձ թվում է, Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը ավանդական ռուսական ազդեցության գոտում պահելու ձգտումը կորոշի նաեւ Հայաստանում հուսալի, վճռական, խիզախ, հետեւողական եւ լիովին ռուսամետ դաշնակից ունենալու նրա ցանկությամբ։

2018թ. իշխանափոխությունից հետո շատերի համար հասկանալի դարձավ, որ իր ծագման բնույթով Հայաստանի նոր  «թավշյա» էլիտան չէր կարող չզայրացնել ռուսաստանցի գործընկերներին։ Ռուսաստանը առավելագույն պոլիտկոռեկտություն էր ցուցաբերում եւ հետեւում միջպետական հարաբերությունների ֆորմալ մեխանիզմներին։ Համենայն դեպս, նորից պետք էր հարաբերություններ կառուցել, այդ թվում անձնական, եւ գնալ որոշակի ներքին (մարդկային) փոխզիջումների։  Ցավոք, այդ պոլիտկոռեկտությունը եւ փոխզիջումները Հայաստանի «թավշյա» էլիտայի հանդեպ չկարողացան կանխել 44-օրյա պատերազմը։ Եվ պատերազմի արդյունքներով սկսվեց աշխարհաքաղաքական փոխակերպումների եւ հակառուսական տրամադրությունների աճի գլոբալ գործընթացը։

Բայց այսօր իրավիճակն աշխարհում եւ տարածաշրջանում այնպիսին է, որ Ռուսաստանն արդեն կցանկանար Հայաստանում գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը կստանձնի գոնե ինչ-որ պատասխանատվություն եւ գործելու պատրաստակամություն, հակառակորդին ցույց կտա, որ ինքն էլ ասելիք ունի։ Մոտեցումը, որով ռուսական քաղաքական էլիտան առաջնորդվում էր 44-օրյա պատերազմից հետո, այն է՝ «գործողները մեզ ձեռնտու են, քանի որ ամեն ինչի համաձայնում են», կարծում եմ, արդեն ձեռնտու չէ հենց ռուսաստանցիներին։

Երկրի նոր քաղաքական էլիտան, որն իր էությամբ արեւմտյան կողմնորոշում ունի, վերջին տարիներին իրեն ավելի վստահ է զգում եւ ձեւավորում է Հայաստանի ներքին օրակարգը։ Այդ էլիտայի գործունեության երկարակեցությունը արեւմտամետ հանրային տրամադրությունները եւ նախապատվությունն արդեն դարձնում է երկրի ներքին կյանքի իրական գործոն։ Սրա հետ ապագայում արդեն պետք է հաշվի նստի  Հայաստանի ցանկացած ղեկավարություն։ Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն առայժմ չի կարող առաջարկել առաջ շարժվելու իր տեսանելի, ընկալելի օրակարգը, հատկապես իշխանությունների, այսպես կոչված, «խաղաղ օրակարգի» ֆոնին։ Հենց այդ պատճառով հարցը, թե կկարողանան արդյոք իշխանությունները կամ ընդդիմությունը դառնալ հարկավոր դաշնակիցը Ռուսաստանի համար՝ լինելու է հիմնականը գալիք ներքին քաղաքական սեզոնում։

Պետք է հստակ ընկալում լինի, որ «Ինչպիսի՞ն է լինելու Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական» հարցի պատասխանը ձեւավորվելու է նաեւ Հայաստանում, այդ թվում եւ Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական լուծումների շրջանակում։ Կարեւոր է, որպեսզի երկրի գործող էլիտաները պատրաստ լինեն իմաստուն եւ համարժեք ընտրություն կատարելուն՝ հաշվի առնելով մեր ժողովրդի բարեկեցիկ եւ անվտանգ ապագայի հիմնական մարտահրավերները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>