Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պատերազմ Արցախում
Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը

Այն 150–200 հոգուց մեկն էի, ում կողերը Եռաբլուրում ջարդում էին, երբ փորձում էինք չթողնել, որ Նիկոլը մեր նահատակների շիրիմներն իր ներկայությամբ պղծի

Կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից անմիջապես հետո էլ հասկանալի էր, որ Նիկոլը, եթե մնա իշխանության, շարունակելու է երկիրը կործանել։
 
Ըստ այդմ ամեն ինչ թողած աջակցել եմ բոլոր այն ուժերին, որոնց հանրային օրակարգը Նիկոլի հեռացում է ենթադրել։ Գնացել եմ առաջին միտինգներին, փողոց եմ փակել, բազմաթիվ ակցիաների եմ մասնակցել։ Այն 150–200 հոգուց մեկն էի, ում կողերը Եռաբլուրում ջարդում էին, երբ փորձում էինք չթողնել, որ Նիկոլը մեր նահատակների շիրիմներն իր ներկայությամբ պղծի։
 
Երևի թե 500–600 մեկնաբանություն ու հարցազրույց եմ տվել լրատվամիջոցներին, բացատրել եմ, համոզել եմ, վտանգները ցույց տվել։ Այն, ինչի մասին զգուշացրել եմ, ցավոք, մեծ մասամբ կատարվել է։
 
Ես ի սկզբանե դեմ եմ եղել արտահերթ ընտրություններին՝ հասկանալով, որ դրանք լեգիտիմացնելու են նիկոլաթուրքերի դավաճանությունը, նույնիսկ եթե այդ ընտրություններում նա պարտվի։ Այնուամենայնիվ էլի աջակցել եմ ընդդիմությանը՝ հասկանալով, որ սա թեպետ փոքր, բայց գուցե շանս է նվազագույն ցնցումներով երկիրը ազատագրելու նիկոլաթուրքերից։
 
Ես չեմ ընտրել և չեմ քարոզել ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությունը թեկուզ աղմկոտ, բայց այնուամենայնիվ «ստատուս քվո» հաստատի նիկոլաթուրքերի հետ։
Ես ձայնս տվել եմ, քարոզել եմ ընդդիմության համար, ոչ այն բանի համար, որ նիկոլաթուրքերը շարունակեն հանգիստ, առանց որևէ դիսկոմֆորտ զգալու կիլոմետր առ կիլոմետր երկիրս հանձնեն, իսկ ընդդիմությունը գոռոզաբար և ցինիկաբար մեղադրի դրանում ժողովրդին և հանրությանը։
 
Շատերի մոտ այսպիսի սխալ պատկերացում կա, որ եթե քաղաքական ուժը իշխանություն չի ստացել, ապա ոչ մեկին ոչ մի բան պարտավոր չէ, ոչ մի բանի համար այլևս պատասխանատու ու հաշվետու չէ։
 
Ո՛չ, այդպես չէ։ Քաղաքական ուժերը՝ անկախ խորհրդարան մտել-չմտնելուց, իշխանություն դառնալ-չդառնալուց միևնույն է ՊԱՐՏԱՎՈՐ են, ՊԱՐՏՔ են ժողովրդին, առնվազն՝ իրենց ընտրողներին։ Որովհետև խոստացել են, հույս են տվել։ Որովհետև էլիտայի մասն են, այսինքն ունեն այլոց համեմատ անհամաչափ մեծ ռեսուրս (ֆինանսական, քաղաքական, գիտելիքային, կապերի և այլն)։ Որովհետև, երբ խաղաղություն էր, որպես էլիտա օգտվել են բազմաթիվ արտոնություններից։
 
Ազգային էլիտաների պարտականությունն է ազգի համար լրջագույն վտանգի դեպքում հակասությունները, իրարից հին ու նոր նեղացկոտությունները մի կողմ դնելը և համախմբվելը, որպեսզի իրենց շուրջն էլ ազգին մոբիլիզացնեն։
 
Ազգային էլիտաների գլխավոր ֆունկցիան մոբիլիզացնելն ու առաջնորդնելն է ճգնաժամային պայմաններում, այլ ոչ թե իրարից ու ժողովրդին նեղանալը և մուննաթ գալը։
 
Մինչև օրս ամեն ինչով աջակցել եմ բոլոր ուժերին, որոնց հրապարակային օրակարգը՝ գոնե հայտարարությունների մակարդակով, դավաճանների հեռացումն է իշխանությունից։ Արել եմ դա այդ թվում ի վնաս ինձ, ընտանիքիս, գործիս։
Այսօր ես ինձ խաբված և դեմոտիվացված եմ զգում։
 
Ընդդիմության շարքերում ես չեմ տեսնում համախմբվելու, մոբիլիզացվելու և մոբիլիզացնելու իրական ցանկություն։ Ընդդիմության կողմից չեմ տեսնում ցանկություն և/կամ կարողություն անկեղծ հաղորդակցվելու նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք աջակցել են ու դեռ պատրաստ են աջակցելու նիկոլաթուրքերին հեռացնելու օրակարգին՝ հանուն երկրի փրկության։
 
Գուցե այդ ամենը կա, գուցե ես կույր եմ, գուցե ուղղակի ապուշ եմ ու չեմ նկատում։ Մահկանացում եմ, ըստ այդմ կարող եմ սխալվել։ Եթե սխալվում եմ, ապա խնդրում եմ իրականությունը կոխեք աչքս, որ տեսնեմ։
 
Հակառակ դեպքում տպավորությունս այն է, որ հայկական ազգային էլիտաներն ըստ էության կամ դասալքել են, կամ դարձել դրսի տարատեսակ ուժերի շահերը սպասարկող ՍՊԸ-ներ։
 
Հ.Գ. Ներողություն անկեղծության համար։
 
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>