«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ինչու է Նիկոլը համաձայն Ալիևի ներկայացրած պահանջներին

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանին է առաջարկել 5 սկզբունք։ Դրանցից առաջինը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։

Եթե ադրբեջանական առաջարկների կոնտեքստում չլիներ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու նպատակը, ապա Ալիևի ներկայացրած 5 սկզբունքներն, իրոք, կարող էին ընդունելի լինել։

Այդ կոնտեքստը կա, բայց Նիկոլ Փաշինյանի նշանակած Արարատ (Arabat) Միրզոյանն ասում է, որ ադրբեջանական առաջարկները մեծ հաշվով ընդունելի են (ի դեպ, սա աննախադեպ է ՀՀ անկախության 31–ամյա պատմության մեջ, երբ հակամարտության կարգավորման Ադրբեջանից հնչած որևէ առաջարկի Հայաստանը կողմ է արտահայտվում. նման բան նույնիսկ քիրվայամետ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակ չի եղել)։

Հարց է առաջանում, թե ինչպես ծնվեցին ադրբեջանական առաջարկներն ու ինչպես եղավ, որ պաշտոնական Երևանը դրանց անմիջապես կողմ արտահայտվեց։ Պատասխանը շատ պարզ է՝ այդ առաջարկները նախապես համաձայնեցված են եղել Երևանի հետ։ Նիկոլն ակնհայտորեն խնդրել է Արցախի թեման ուղիղ չներառել սկզբունքներում, որպեսզի ինքը կարողանա դրանք ընդունել ու շարունակել «հպարտ» քաղաքացիներին նախապատրաստել «խաղաղության»։

Նիկոլն ու Իլհամն այլ կերպ են առաջ մղում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում վերջնականապես թողնելու համաձայնեցված ծրագիրը։ Ադրբեջանի նախագահը դիմում է ահաբեկման, շանտաժի ու զինուժի կիրառման մեթոդին, իսկ Նիկոլն ինտենսիվ քարոզ է տանում՝ «հիմնավորելով», որ Ղարաբաղը դեռևս 1991–ից Ադրբեջանի կազմում է ընդունվել և դրա հետ, իբր, համաձայնել է Հայաստանը, ապա վերահաստատել դա 1999–ին՝ Ստամբուլում։ Այս լկտի ու միտումնավոր ստի միջոցով Նիկոլը «պասերով» խաղում է Ալիևի հետ։

Դատելով ամենից՝ հայ–ադրբեջանական այս գործընթացների մոդերատորը Թուրքիան է։ Հայ–թուրքական շփումներն իրականում հայ–թուրք–ադրբեջանական են (եթե հայ–թուրքական «երկխոսությունը» չներառեր հայ–ադրբեջանական օրակարգը, ապա հայ–թուրքական սահմանը վաղուց պետք է բացվեր, քանզի թուրքական գրեթե բոլոր նախապայմանները բավարարվել են ու բավարարվել է դրանցից ամենահիմնականը՝ տարածքների հանձնումն ու ցեղասպանության հարցից փաստացի հրաժարումը)։ Այդ մասին ուղիղ հայտարարել է Թուրքիան՝ հատուկ նշելով, որ հայերի հետ շփումը կոորդինացվում է Բաքվի հետ։

Թուրքիայի հետ «երկխոսիստ» նշանակված Ռուբեն Ռուբինյանը փոստատարի ու նախնական բանակցողի կարգավիճակ ունի։ Նա իր թուրք գործընկերոջ՝ Քըլըչի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցնում է հայ–ադրբեջանական օրակարգը, որը հետագայում հավանության է արժանանում Նիկոլի կողմից, և Միրզոյան Arabat–ին մնում է արդեն հայտարարություններ անելն ու խուսափել պատասխանից՝ բացառվո՞ւմ է, որ Արցախը որևէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս բացառի Arabat–ը, եթե իրենք կուլիսային համաձայնություն տվել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է լինելու։ Պարզապես հիմա չեն ասում այդ մասին, քանզի դեռ չեն հասցրել դրա նախապատրաստական աշխատանքներն ավարտել։ Դրա համար էլ Ադրբեջանը անցնում է հարձակման, որպեսզի սրանք կրկին առիթ ստանան ասելու, թե բա կյանքեր փրկելու համար պետք է տանք Ղարաբաղը։ Հենց այդ թեմայով էլ երեկ Ստեփանակերտում իր քամակն էր պատռում Նիկոլի դրածո Արայիկ Հարությունյանը, թե բա խաղաղություն ենք ուզում, թե բա էս ամեն ինչը աթոռակռիվ է, թե բա մեր տունը ֆեյսբուքը քանդեց (իյա, իրո՞ք)։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>