«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Դե-մարազմատիզացիա․ Ժամանակ չկա, բայց մենք դանդաղում ենք․ Վահե Հովհաննիսյան

Երբ մի օր Հայաստանում սկսվի պետության վերականգնման «սպեցօպերացիան», այն վստահաբար կարող է կոչվել Դե-մարազմատիզացիա։

Սա չի սահմանափակվում միայն գործող իշխանություններով կամ որևէ կոնկրետ սոցիալական շերտով։ Հիմքում լուրջ պրոբլեմ է՝ պետական մտածողության բացակայությունը կամ աղավաղված ընկալումը։ Երկիրը համատարած մարազմի մեջ է։ Պետություն, որը կանգնած է լինել-չլինելու սահմանին, ժողովուրդ, որը չի հասկանում սա և իր դռանը կանգնած մյուս մահացու ռիսկերը, և քրոմոսոմային մակարդակով հանրային անտարբերություն՝ սեփական անվտանգության և արցախահայության ճակատագրի հանդեպ։

Գործող իշխանության որակը՝ դիսկոտեկից մինչև Կրեմլ մեկ քայլով հասածների հանրույթը, փաթեթավորված գավառական կոսմոպոլիտիզմով, հանգեցրեց ազգային աղետի։

1-2 օր առաջ Աժ-ում Արցախի հարցով լսումներ էին՝ առանց իշխանության ներկայացուցիչների։ Ընդամենը մի քանի լուրջ ելույթ, իսկ ընդհանուր՝ ծայրահեղ տխուր, վախեցնող պատկեր։ Հավաքված էր հակաիշխանական արեալը՝ այն, ինչը հասարակության համար պետք է դառնար իշխանության այլընտրանքը։

Բայց պատկերը Չպետությունն էր. տպավորություն էր, որ այդ դահլիճում 90-ականներն էին։ Քաղաքական մտածողության որակը 90-ականների էր, կարծես թե չի եղել դրանից հետո պետության 25 տարվա ընթացք, 25 տարվա բանակցային պրոցես, չի եղել Քի Վեսթ,  Մադրիդ, Կազան, չէր եղել Մինսկի խումբ, չի եղել պատերազմ ու չկան այսօրվա իրողությունները։ Մնում էր վերջում բոլորով հայրենասիրական երգեր երգեին։

Հաջորդ օրը ԱԺ-ում նույն թեմայով նիստ էր՝ քննարկումներ, իրար «ներկա և նախկին դավաճաններ» ասելու ներկայացում։ Պե՞տք էր դա, ստեղծված վիճակում կա՞ր դրա կարիքը։ Լավ, խոսեցիք, լայքեր ապահովեցիք, բա հետո՞։ ԱԺ դահլիճից դուրս կա իրական կյանք, իրական թշնամի, իրական դաշնակից, իրական վտանգներ։ Այս բոլորը հաշվի առնվո՞ւմ է։ Եվ ընդհանրապես, զգայուն թեմայով փակ նիստերի բովանդակությունը մի ժամ հետո հայտնվում է մամուլում. այդ լրջությա՞մբ ենք մենք վերաբերվում մեր ամենակարևոր հարցերին։

Սա խոսում է պետականության խոր և դինամիկ դեգրադացիայի  մասին։ Մեր պետությունը կորցնում է բովանդակությունը։

Կիրառական տեսակետից ոչիշխանական արեալը իր չասելիքով երբեմն լեգիտիմացնում է գործող իշխանությանը, և դա աշխատում է թե´ ներսի իներտ զանգվածի հետ, թե´ արտաքին խաղացողների։

Ոչիշխանությունը մոտ 1 միլիոն մարդու բան չի ասում, և Նիկոլի ու Արարատ Միրզոյանի ասածները ավելի «շահեկան» են դառնում։ Եվ, մեծապես, գուցե հենց սա´ է համաժողովրդական պասիվության և անտարբերության հիմքում։

Այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ինստիտուտ, որը հետևում է մեր վտանգներին, մեր ռիսկերին։ Ի դեպ, հակառակորդը  օպերատիվ փոխում է իր խնդիրները, դրանց առաջնահերթությունները՝ կախված ուկրաինական պատերազմի ընթացքից։ Օրինակ՝ Սյունիքի միջանցքից սահուն անցում կատարեց «Արցախի խժռմանը», որովհետև ֆիքսեց, որ միջազգային կոնյունկտուրան այս պահին դրա համար ավելի նպաստավոր է։ Իսկ Հայաստանում չկա նույնիսկ այդ պատերազմի ինստիտուցիոնալ ընկալումը։

Կառավարության դահլիճից երեկ և վաղուց հուսահատ անօգնականություն էր հորդում։ Ժամեր անց ադրբեջանական բանակը սկսեց գործողություններ Արցախում։

Իշխանության բարձրաստիճան պաշտոնյան ասում է. «մենք պետք է սովորենք  գազատարը փակ վիճակում նաև ապրել» ու հիշեցնում, որ 90-ականներին էլ է այդպես եղել։ Այո, եղել է, ուրեմն մոռանա՞նք, որ դրանից հետո 25 տարի եղել են գազով, լույսով ապահով, անվտանգ Արցախ ու Հայաստան։

Ժամանակ չկա, բայց մենք դանդաղում ենք

Իշխանությունը ասելիքը չունի։ Խոր հուսահատության մեջ է, դա անզեն աչքով երևում է. իշխանության հաջորդ օրվա ասելիքը և ինտոնացիան արմատապես տարբերվում են նախորդ օրվա ասածից կամ լռությունից։ Նման վիճակը սովորաբար բերում է նոր կորուստների։

Իսկ ի՞նչ կա դիմացը. ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ, ովքեր ամեն ինչ հասկանում են, իրավիճակը պատկերացնում են խորությամբ, բայց ընդհանուր համակարգը կազմաքանդված է։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Քաղաքացին զանգվածաբար օտարանում է պետությունից, իշխանությունը պետությունն ընկալում է որպես իշխանություն պահելու միջոց միայն։ Այս պայմաններում ոչիշխանական նոր ձևաչափերի ստեղծումը և ձևակերպված գրագետ բովանդակությունը դառնում է ծայրահեղ առաջնահերթություն։ Բայց ժամանակը քիչ է, իսկ մենք դանդաղում ենք։ Ժամանակն է, որ ոչիշխանական համակարգերի լուրջ անհատներն անկեղծ հարցադրումներ անեն՝ ինչո՞ւ ենք դանդաղում,  ո՞վ կամ ի՞նչն է արգելակում՝ վերակազմավորվելու և  գրագետ բովանդակությամբ միավոր դառնալու համար։ Չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ընդդիմադիր ձևաչափերը չեն կարողանում անհրաժեշտ կոնսոլիդացիա ապահովել։

Եթե շարունակենք դանդաղել, ապա հաջորդ փուլում մեզ ասելու են՝  «Մենք պետք է սովորենք առանց Արցախ ապրելու», իսկ կարճ ժամանակ հետո՝ «Մենք պետք է սովորենք ապրել առանց պետություն»։ Ու էլի կլինի ինչ-որ իշխանություն, ինչ-որ ընդդիմություն, ինչ-որ դաշինքներ ու լսումներ։ Սա՞ է մեր ուզածը։

Ակնհայտ է, որ փակ սենյակներում, այդ թվում՝ դրսի հետ աշխատող կաբինետներում, կայացվում են որոշումներ, որոնց որակը և հետևանքներն ազդելու են բոլորիս վրա, և որոնց վրա որևէ մեկս ազդեցություն չունի։

Իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Ոչ մի հեշտ լուծում չկա։ Միակ ռեսուրսը հայկական է։ Ուրեմն պետք է գնալ դրա արագ կազմակերպման ճանապարհով։

Միկրոմակարդակում քաղաքացին է մտահոգ է, բայց դա չի վերածվում մտահոգ հանրության։ Համատարած մարազմը պետք է կանգնեցնել, որ հետո հասկանանք անելիքը։

Հայաստանի Դե-մարազմատիզացիայի պրոցեսը պետք է սկսվի հանրության 2 տոկոսի կազմակերպմամբ, որը կակտիվացնի 200 հազար մարդու։ Մնացածը դիտորդի կարգավիճակ է՝ Արցախի կորստի և պետության փլուզման։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>