Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ

Թուրքամետների մի հերթական մանիպուլիացիայի մասին կամ ինչու են դեռ սատարում ն.փ.-ին. Լուսանկար

Թուրքամետների մի հերթական մանիպուլիացիայի մասին կամ ինչու են դեռ սատարում ն.փ.-ին
 
Ինչպես հիշում եք, փետրվարի սկզբին հրապարակվեցին Հայաստանում և Թուրքիայում անցկացված հանրային կարծիքի բավական մանրամասն հարցումներ, որոնք հստակ ցույց տվեցին, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ առավել ևս Թուրքիայում «խաղաղության դարաշրջանի» օրակարգ գոյություն չունի (հարցման մասին իմ գրառումը՝ https://www.facebook.com/varuzhandragoman/posts/603560161043184)։ Հիշեցնեմ, որ Հայաստանում անցկացված հարցումը ցույց էր տվել, որ հայաստանցիների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերություններ։ Հարցվածների շուրջ կեսը (47%) գտնում էր, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում։ Իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները (օր.՝ Արցախի հարցում)։
 
Այս հարցումները ՀՀ դե ֆակտո իշխանության համատարած կեղծ խաղաղասիրության ֆոնին տհաճ անակնկալ էին, ուստի պետք էր որևէ ձև կոծկել հարցման արդյունքները։ Կապիտուլիանտները որոշեցին պարզապես ստել և ասել, որ «Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը»։ Հենց այպիսի վերնագրով նյութը հայտնվեց «Հայկական ժամանակ» տխրահռչակ թերթում՝ բնականաբար առանց նշելու, որ հարցվածները կողմ են հարաբերություններին միայն հայկական խիստ որոշակի պայմաններով (նյութի հղումը մեկնաբանություններում)։ Դրանից անմիջապես հետո իշխանական ողջ մեդիակայսրությունը սկսեց տարածել հենց այս մի նախադասությունը, որը, ինչպես տեսանք, ամբողջությամբ մանիպուլիացիա է և կեղծ։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել պատրանք, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը սատարում է թուրքամետների հակահայկական օրակարգը։ Դրանից հետո ես բազմաթիվ տեղերում հանդիպել եմ հղում այս կեղծ նախադասությանը։ Այն բավական տարածում է գտել։
 
Բայց սրանով պատմությունը չի ավարտվում։
 
Անցավ ավելի քան մեկ ամիս և ՀՀ դե ֆակտո արտգործնախարար ա. միրզոյանը Թուրքիա այցելությունից հետո մի հարցազրույց է տալիս Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությանը։ Հարցազրույցի մեխը արտացոլված է հետևյալ վերնագրում. «Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ Հայաստանի բնակչությունը ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ» (տե՛ս կից նկարը, հղումը՝ մեկնաբանություններում)։ Բուն հարցազրույցում միրզոյանը պնդում է, որ «հանրային կարծիքի հարցումները նույնպես արտացոլում են հանրային աջակցությունը կարգավորման գործընթացին»։ Սա հենց այն նույն հարցումն է, որը մենք քննարկեցինք այս գրառման մեջ։ Առնվազն որևէ այլ հարցում հանրային տիրույթում առկա չէ։ Ու ինչպես տեսնում եք, պետական պաշտոնյան իր խոսքում հղում է տալիս կեղծ փաստի։
 
Այս մանիպուլիացիան ընդամենը մեկն է այն բազմահազար նմանատիպ քայլերից, որ ամենօրյա ռեժիմով ստեղծում ու տարածում է կապիտուլիանտի խմբավորումը։ Հենց այս հետևողական աշխատանքն է պատճառը (և դրան համարժեք հակաքարոզչության բացակայության), որ մեր հանրության մի զգալի մասը դեռ սատարում է տվյալ հակահայկական իշխանությանը։
 
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>