Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը
Դիտել նաև
«Թուրք նախարար Գյոքթաշը երդվյալ հակահայերից մեկն է»․ Վարուժան Գեղամյան
«Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը»․ Վարուժան Գեղամյան
«Թուրքիան սահմանները բացելու նպատակ չունի»․ Վարուժան Գեղամյան
«Ամենը նրա համար էր, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնա ոչ այդքան վախենալու տեսքով»․ Վարուժան Գեղամյան
Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը Կարսի պայմանագրի 100-ամյակի առթիվ թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը (Գյոյչայի ու Զանգեզուրի մահալներ), այլև մայրաքաղաք Երևանը: Կարելի էր սրա մասին առանձին գրառում չանել, եթե թեյի այս նկարը իր թվիթերի պաշտոնական էջում տարածած չլիներ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն: Ցանկացած նորմալ պետությունում այս գրառումը արդեն իսկ պատճառ կլիներ դիվանագիտական ճգնաժամի: Սակայն քանի որ Հայաստանի պետականությունը զավթված է կոլաբորացիոնիստ իշխանական խմբավորման կողմից, բողոքի փոխարեն կլինի ժպտադեմ հանդիպում թուրքական կողմի հետ և «խաղաղության դարաշրջան» անհեթեթ օրակարգի ինքնամոռաց գովազդ:
#խաղաղությանվկաները
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

