Իսրայելի վարչապետը Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել Պուտինի պայմանները և հանձնվել. Jerusalem Post
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը և հանձնվել։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Բենեթը հեռախոսազրույց է նախաձեռնել Զելենսկու հետ և նրան խորհուրդ տվել կապիտուլյացիայի ենթարկվել: «Եթե ես ձեր տեղը լինեի, կմտածեի իմ ժողովրդի կյանքի մասին և կընդունեի այս առաջարկը»,-ասել է վարչապետը։
Զելենսկու պատասխանը կարճ էր՝ «Ես լսեցի Ձեզ»։
Jerusalem Post-ի տվյալներով՝ Զելենսկիին ու նրա շրջապատին դուր չեն եկել Բենեթի խոսքերը։
«Բենեթը մեզ ասաց, որ հանձնվենք… Մենք դա չենք պատրաստվում անել: Մենք գիտենք, որ Պուտինի առաջարկը միայն սկիզբն է»։
Կարևոր է ընդգծել, որ Բենեթի առաջարկի մասին նմանատիպ տեղեկություն է հայտնել նաև մեկ այլ աղբյուրը՝ Axios հարթակը։
Zham.am

