«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքները բացահայտելու՝ «Հայաստան» դաշինքի առաջարկը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը շուտով կառաջարկի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շատ ավելի ընդգրկուն ու հիմնավոր պահանջներով տարբերակ։

«Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին օրենքի նախագիծ։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական թիմը, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության կողմից ներկայացված նախագծով, քաղաքական չեզոքությունն է ընդգծում ի սկզբանե։ Ընդդիմության պահանջով ֆիքսվում է, որ հանձնաժողովի անկախությունը պարտավոր են ապահովել կոլեգիալության սկզբունքով՝ լրիվ անկախ որևէ պաշտոնյայի կամիքց,  պետական կառավարման համակարգից ու ֆինանսկանան ինքնուրույնությամբ, հատուկ շեշտադրվում է  հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության սկզբունքների հանգամանքը:

Հիշեցնենք, իշխանության ստեղծած  քննիչ հանձնաժողովի կազմում  խորհրդարանական ընդդիմությունն հրաժարվել է մաս կազմել, իր ձևակերպմամբ՝ «անմեղության բեմադրությունը» չլեգալացնելու համար, հետևաբար հանձնաժողովում ՔՊ-ականները մնացել են մենակ՝ միայն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 7 ՔՊ-ական անդամներն են, իսկ ընդդիմադիր «Հայաստան»  և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 4 անդամների տեղերը թափուր են մնացել:

Ուշագրավ է գործող ու «Հայաստան» խմբակցության առաջարկած հանձնաժողովների թիրախային տարբերություները, որոնք առանցքային նշանակություն ունեն:

Փաշինյանական թիմի ուսումնասիրության նպատակը, ըստ հաղորդագրության՝ քննության  առարկա են դարձնելու պատերազմի պարտության պատճառները, հայկական կողմի կորուստների, զինվորականների գործողությունների օպերատիվության հարցերը, բանակցային գործընթացը։

Մինչդեռ «Հայաստան» խմբակցության խմբակցությունն առաջարկում է քննել պատերազմին առնչվող բոլոր դրվագներն ու նյութերը, փաստաթղթերն ու հանգամքները, սկսած՝  9 հոգանոց կազմով և այս առաջնահերթություններով.

Ռազմական դրություն հայտարարելու ռեժմին անցում կատարելու իրավական նախադրյալներից մինչև պատերազմը կանխելու նախադրյալները, առաջին իսկ հարձակման փաստով պայմանավորված միանգամից պատերազմ չհայտարարելու պայմանն ու հանգամանքները,   պատերազմական գործողություններ վարելը, մոբիլիզացիան ու վերահսկման ընթացքը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո տարածքների հանձնման գործընթացը, մասնավորաբար՝ այդ շրջանների ու հետագայում ՀՀ տարածքից՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելու փաստական հանգամանքներն ու ձեռնարկված գործողությունների օրինականությունը, իրավաչափությունն ու համաչափությունը:

Հատուկ ուշադրության է արժանի նախագծով առաջդրվող ՀՀ և ԼՂՀ նախագահներին հարցաքննության կանչելու հիմքերը և դրանց հիմնավոր շարժառիթները:

Հիշեցնենք, 2020 հոկտեմբերի 19-ին ու դրանից հետո բազմաթիվ անգամներ առաջարկվել է Ռոբերտ Քոչարյանի ակտիվ միջամտությամբ ու ՀՀ առաջին նախագահի հետ միասնական ջանքերով բանակցություններ՝ Կրեմլի հետ, սակայն պատերազմը  կանգնեցնելու համար նախկին նախագահների գործադրած ջանքերին քանիցս դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ տարատեսակ մանիպուլյատիվ միջոցների դիմելով․ փաստերը հրապարակված են: Եվ ահա այս հանգամաքներն առաջարկվում է նախագծով դարձնել հատուկ քննության առարկա. «Բացահայտել և ամբողջացնել պատերազմի քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական նախադրյալները, արտաքին քաղաքականության երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, բանակցային գործընթացի ձախողման, ինչպես նաև հայկական կողմի անհաջողությունների պատճառներն ու պայմանները»:

Առանձնակի ուշադրության է արժանի նախագծի  2-րդ կետը․ «Ուսումնասիրել և գնահատել պատերազմը կանխելու, պատերազմի փաստով պայմանավորված պատերազմ չհայտարարելու, պատերազմին դիմագրավելու հարցում ՀՀ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև դրա առանձին միավորների՝ կառավարության, կառավարության անդամների, վարչապետի, ՊՆ, ԶՈւ ԳՇ,  ԱԱԾ, ազգային անվտանգության խորհրդի կողմից ձեռնարկված գործողությունների համարժեքությունը՝ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև պատերազմը հայկական կողմի համար առավել նպաստավոր պայմաններով դադարեցնելու հնարավորությունները և դրանք չիրացնելու պատճառները»:

Ընդդիմության կողմից առաջարկվում է հանձնաժողովը ստեղծել բացարձակապես ֆինանսական անկախության, համագործակցության սկզբունքների հիման վրա և  9 հոգուց կազմված Հանձնաժողովի միջոցով, որի անդամների առաջադրումներին մասնակցում են հանրության հիմնական շահառու խմբերը: Առաջարկվող նախագծով՝ ԱԺ կողմից ընտրվող 9 անդամներից 8-ին կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները պետք է առաջադրեն՝ հավասարաչափ՝  4-ական թեկնածուներ,  մեկ թեկնածու պետք է առաջադրի մարդու իրավունքների պաշտպանը:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>