«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Նիկոլի սրտի օլիգարխացուն՝ «Ֆունտը»

Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը բազմաչարչար հայ ժողովրդին ու հատկապես դրա «հպարտ» հատվածին ոչինչ չի ասի։ Չի ասի, քանզի մարդիկ դեռ չեն հասցրել ֆիքսել, որ օլիգարխիայի համայնքում նոր ծագող աստղ է հայտնվել։

Նարեկ Նալբանդյանը նորահայտ օլիգարխ է։ Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան օլիգարխ է նշանակել այն կարգավիճակով, ինչ կարգավիճակով, որ Ֆունտն էր Օստապ Բենդերի ստեղծած «Կոտոշներ և սմբակներ» գրասենյակում տնօրեն նշանակվել։ Այս տղայի ֆունկցիան օլիգարխ աշխատելն է, որպեսզի Նիկոլն ու իր նեղ թիմը կարողանան սեփականության վերաբաշխում իրականացնել, կապիտալ կուտակել ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների ներքո աննախադեպ թալանով զբաղվել։

Նիկոլին Նարեկի պես օլիգարխը պետք է ցույց տալու համար, որ սեփականության վերաբաշխումից պողոսներին էլ է փայ հասնելու, բայց դա միայն քարոզչական տրյուկ է, քանզի ո՞ր մի Պողոսին, օրինակ, «Գոլդեն Փելես» հյուրանոցի խլումից ու վաճառքից փայ հասավ։

Ո՞ր մի Պողոսը կարողացավ համատարած թանկացումների պայմաններում լուծել իր օրվա հացի խնդիրը, երբ պարզվեց, որ Նիկոլի «Ֆունտը» գնել է Հովիկ Աբրահամյանի հայտնի դղյակը։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ Նիկոլի Նարեկը Հովիկ Աբրահամյանի դղյակը գնել է 5 միլիոն դոլարին համարժեք դրամով ու պարտավորվել ամբողջ գումարը տալ մինչև այս տարվա օգոստոսի 1–ը, իսկ ահա «Գոլդեն Փելեսը», որի վաճառքից, իբր, «պողոսներին» էլ պետք է փայ հասնի, Նարեկը գնել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամով, բայց «փակովի», այսինքն՝ պարտավորվել է 5 տարվա ընթացքում տարեկան 2 միլիոն դոլարի չափ վճարել հյուրանոցի համար։ Ընդ որում՝ հյուրանոցի գործարքը կնքվել է դրամով, իսկ դրամը 5 տարվա ընթացքում այնքան է արժեզրկվելու (գործարքից հետո դրամն արդեն արժեզրկվել է 8 տոկոսի չափով), որ հյուրանոցը նիկոլենք Նարեկի ձեռքերով մեջ–մեջ կանեն 10 միլիոն դոլարից շատ ավելի քիչ գումարով։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից անուղղակիորեն, այսինքն՝ Նարեկի ձեռքերով, գնում է նրա առանձնատունը և ամիսների ընթացքում պարտավորվում վճարել ամբողջ գումարը (կվճարի, թե ոչ, դա այլ հարց է)։ Սա իհարեկ ենթադրություն է, բայց ողջամիտ ենթադրություն։ Այդ գործարքից պետական բյուջեին՝ զրո օգուտ, Պողոսին՝ զրո օգուտ։ Իսկ ահա այն գործարքը, որից Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը տեսականորեն կարող էր շատ փոքրիկ չափով օգտվել, իրականացվում է «նիսյա» տարբերակով։

Նիկոլի Նարեկը այնքան փող ունի, որ 5 միլիոն դոլարով առանձնատուն է գնում մասնավոր անձից, բայց այնքան փող չունի, որ պետությունից գնած հյուրանոցի նախնական տարեկան վճարն ավելի քիչ է տալիս, քան առանձնատան համար տալու է մինչև օգոստոս։ Քանի՞ ոչխար կա այս երկրում, որ չնկատի նիկոլական մախինացիաները «Ֆունտի» ձեռքերով։

Քանի՞ ոչխար կա, որ չհասկանա, թե իրականում ինչ է կատարվում՝ նիկոլական ճղճղոցների ու գոռգոռոցների տակ։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>