Հայաստանը 2020թ. կորցրեց Արցախի 75%-ը, ապա նաև ՀՀ մի քանի հատվածներ. Դրանից հետո ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը խոսում է խաղաղության մասին
Վրաստանը պարտվեց 2008 թ. պատերազմում և լիարժեք կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ։ Դրանից հետո չի եղել Վրաստանում որևէ կառավարություն, որը գեթ մի րոպե դադարած լինի խոսել «հողերի վերադարձի» մասին ու այդ ուղղությամբ աշխատել է։
Ուկրաինան 2014թ. կորցրեց Ղրիմ թերակղզին ու Դոնեցկ-Լուգանսկի մի զգալի մասը։ Դրանից հետո չի եղել Ուկրաինայում որևէ կառավարություն, որը դադարած լինի խոսել «հողերի վերադարձի» մասին ու այդ ուղղությամբ աշխատել է։
Հայաստանը 2020թ. կորցրեց Արցախի 75%-ը, ապա նաև ՀՀ մի քանի հատվածներ։ Դրանից հետո ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը խոսում է խաղաղության մասին և պատրաստվում է մեր թշնամիների առջև նոր զիջումների։
Սա բավական է՝ հասկանալու համար, թե որքանով հակահայկական է ՀՀ դե ֆակտո իշխանությունը։
Կ - կոլաբորացիոնիզմ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

