1979-ի հեղափոխությունից հետո Իրանը հրաժարվեց այդ պայմանագրի 6-րդ հոդվածից, դրանով բարձրացնելով իր սուվերենության աստիճանը
Դիտել նաև
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը խանի հետ կլիներ. Ստեփան Դանիելյան
ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի ստորագրած դաշնակցային հռչակագիր բազմակողմանի քննարկման կարիք ունի, սակայն այս պահին մի շատ կարևոր կետ արժի քննարկել: Ըստ այդ հռչակագրի՝
«Հոդված 17. Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները»:
Մի պատմական զուգահեռ անցկացնենք։ 1927-ի հոկտեմբերի 1-ին Սովետա-Իրանական «Երաշխիքների ու չեզոքության մասին» պայմանագրի 6-րդ հոդվածում ասվում է, որ Սովետական Միությունը ստանում է իրավունք Իրան զորքեր մտցնել, եթե իր և իր դաշնակիցների տարածքների անվտանգության սպառնալիք առաջանա։ Իրանը նմանատիպ պայմանագիր ուներ Բրիտանիայի հետ։ Այդ պայմանագրի հիման վրա 1941-ի Սովետական Միությունն ու Բրիտանիան զորքեր մտցրեցին Իրան, համարելով, որ Իրանում Գերմանիայի ակտիվությունը նման սպառնալիք է առաջացրել։
1979-ի հեղափոխությունից հետո Իրանը հրաժարվեց այդ պայմանագրի 6-րդ հոդվածից, դրանով բարձրացնելով իր սուվերենության աստիճանը։
Ռուս-ադրբեջանական հռչակագրի մեկ այլ կետում ասվում է, որ «հոդված 11. Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։ ․․․

