Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է ադրբեջանական հաքերների կոտրած հաշիվների ցանկը և ոչ միայն (լուսանկար)
Դիտել նաև
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
«ՊԲ-ն վերջապես սկսեց ինֆոգրաֆիկաներ սարքել։ Թույն է։ Մնում է անգլերեն եւ ռուսերեն լինի, դա շատ ավելի կարեւոր է», - այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Բացի այդ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է ադրբեջանական հաքերների կոտրած հաշիվների ցանկը. «Ադրբեջանական հաքերները, քանզի կպած ուզում են, որ 3 հազար հատ կոտրած հայկական պրոֆիլ լինի, հիմա նոր լիստ են հրապարակել, թարմացված։ Ստեղ 750 մարդ ա։ Մի մասի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեմ, որ հորինած են, քանի որ չեմ գտնում, լոգինն ու գաղտնաբառը համընկնում են, ինչը այսօր համակարգը պարզապես թույլ չի տա եւ այլ նման բաներ։ Ինչեւէ, մարդիկ տեղյակ լինեն, որ իրենց պրոֆիլները կոտրած են։ Մի հատ ստուգեք ձեզ»:
Zham.am


