«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Պատմությանը հայտնի է դեպք, երբ հոգևորականը դարձել է նախագահ և իսկապես օգտակար եղել պետության համար․ Արմեն Չարչյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա ասուլիսում նախ նկատեց, որ իշխանությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է մեկին, ով սահմանադրությամբ չի համապատասխանում այդ պաշտոնին, իսկ ՀԱԿ-ից դուրս է եկել ընդամենը օրերս, ապա առաջարկությամբ հանդես եկավ։

«Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով աջնորդվող նախագահ․ լավագույն տարբերակը կլիներ, այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ ուղղակի մարդ է պետք, որ կկարողանա ինչ-որ տեղ կամուրջներ փնտրել և փորձել միավորել մեր ազգին, պետք է փորձի մեր վտանգված ինքնությունը ինչ-որ տեղ պահպանել։ Այս առումով լավագույն տարբերակը Հայ Առաքելական Եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Այդպիսի մարդիկ կան՝ հարգանք վայելող և ազգային շահերով առաջնորդվող։ Սա համարեք առաջարկ, և այս առաջարկի շուրջ հնարավոր է պայմանավորվել։ Այստեղ կլինի երկու հանգամանք՝ և՛ մարդ, և՛ ազգային ինստիտուտ»,- հայտարարեց Քոչարյանը։

Yerevan.today-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանից փորձել է պարզել, թե որքանով իրագործելի սցենար է սա, և արդյոք սա եկեղեցու միջամտություն չի լինի քաղաքականությանը։

Չարչյանը նախ հիշեցրեց, որ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է, որ փաստացի ղեկավարել և առաջնորդել է երկիրը, այնուհետև նա ընդգծեց, որ պատմությունն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ սա աննախադեպ չէ և կարող է անգամ օրինակներով խոսել, որ հոգևորականը ստանձնել է երկրի նախագահի ղեկը և հենց միավորիչ դեր կատարել։

«Խոսքը Մակարիոս Երրորդի մասին է (Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս), որը եղել է Կիպրոսի հանրապետության առաջին նախագահը: Բարձրագույն աստվածաբանական կրթությամբ Մակարիոսը, որը 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր Կիպրոսի արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ), գլխավորելով կիպրական եկեղեցին, մեծ պայքար է տարել Կիպրոսի ազատության համար։ 1959 թվականի դեկտեմբերին, երբ տեղի ունեցան Կիպրոսում առաջին նախագահական ընտրությունները, արքեպիսկոպոս Մակարիոս Երրորդը մասնակցեց և ընտրվեց Կիպրոսի առաջին նախագահ։ Նրա պաշտոնավարման շրջանում հրահրվեցին զինված բախումներ թուրք և հույն բնակչության միջև։ Նա արեց ամեն ինչ Կիպրոսում մթնոլորտը թուլացնելու համար, չխանգարեցին նաեւ իր դեմ մի քանի մահափորձերը։ 1974 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց, ստիպված եղավ գաղթել Լոնդոն, բայց 1975-ին վերադարձավ Կիպրոս և նորից ստանձնեց նախագահությունը՝ կառավարելով արդեն հունական հատվածը մինչև մահ (1977թ.): Հանրության շրջանում այնպիսի հարգանք էր վայելում, որ նրա գլխավորած կոալիցիան 1976թ․ ընտրություններում ստացավ խորհրդարանում բոլոր տեղերը։ Նա միավորել էր լիբերալներին, կոմունիստներին և սոցիալ-դեմոկրատներին։ Նա լեզու գտավ կոմունիստների հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ԽՍՀՄ և դաշնակիցներ, որոնց օգնության համար դիմում էր Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ»,- պատմական ուշագրավ ակնարկ արեց Չարչյանը՝ հավելելով, որ Մակարիոսը «Միջերկրական Կաստրո» մականունը։

Ամփոփելով խոսքը, Չարչյանը նկատեց, որ այսինքն անգամ կա օրինակ, երբ հոգևոր առաջնորդը դժվարին ժամանակներում ստանձնում է իշխանությունը, հարգանք է վայելում և կարողանում է հավասարակշռություն մտցնել, երկրի ներսում, խնդիրները կարգավորել։ «Ռոբերտ Քոչարյանի առաջարկը՝ եկեղեցու ներկայացուցչի ընտրել ՀՀ նախագահի պաշտոնում, հանրության բաժանված հատվածները միավորելու լավ ճանապարհ կարող է լինել։ Սա, ի դեպ, բնավ չի նշանակում, որ երկրի կառավարման ղեկը ստանձնում է եկեղեցին։ Ոչ, ստանձնում է ՀՀ քաղաքացի, որը հոգևորական է։ Հենց հոգևորականը կարող է ստանձնել այս անցումային-ճգնաժամային փուլում միավորողի դերը»,- եզրափակեց պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>