«Սա երևի բոլոր դիպլոմները փողով է գնել, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բնորոշումը»․ Վարդան Ոսկանյան
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
«Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ այն խոսքերը, որ հայերը և Հայաստանը հիշատակվում են դեռևս Բեհիսթունյան արձանագրության մեջ։
Հավանաբար, քանի որ դրանում այս «պատմաբանի» նախնիները չեն հիշատակվում, որովհետև այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեին, ինձ իբր անգրագիտության համար ԵՊՀ-ից հեռացնելու կոչ անող հերթական տգետը պարսից Արքեմենյան արքա Դարեհին կոչում է ասորեստանցի թագավոր։
Այն դեպքում, երբ ձեր խոնարհ ծառան կարող է հին պարսկերեն բնօրինակով անգիր մեջբերել Դարեհի էթնիկական պատկանելության վերաբերյալ հատվածը Բեհիսթունյան արձանագրությունից, սա երևի իր բոլոր դիպլոմները փողով է գնել՝ կաշառքով, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բառացիորեն «հարգանք» բնորոշումը»։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

