«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Բաց նամակ ուղղված Հայաստանում ԵՄ դեսպանին

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին

Եվրոպական հարգված կառույցի տիկին դեսպան

Հայաստանը Ձեր աչքի առաջ վերածվում բռնաճնշումների, խոսքի ազատությունը բացահայտ ու լկտի ձևով սահմանափակող, իշխանությանը քննադատող կարծիքն աններելի հանցանք համարող ավտորիտար երկրի: Վստահ եմ՝ Դուք դա տեսնում եք, գիտեք:

Հայաստանում ոստիկանությունն և,առհասարակ, իրավապահ համակարգը վերածվել է իշխանության ցանկությունների դակիչի և այլամիտ, անկախ մտածելակերպ ունեցողներին ճնշելու մամլիչի :Հավատացած եմ՝ Դուք դա ևս տեսնում եք, գիտեք:

2022 թվականի փետրավարի 4-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցում (https://www.facebook.com/lurer1tv/videos/1550428643307713), Դուք արտահայտեցիք հետևյալ միտքը. «Մարդիկ սիրում են մարդու իրավունքները սահմանափակել մեկ-երկու թեմայով, որն իրենց հուզում է,ու, մեծ մասամբ, քաղաքական ուղղվածությամբ: «Այնինչ,-լրացրեցիք Դուք,-մարդու իրավունքների համատեքստն իրականում լայն է...»: Հարկ եմ համարում փաստել, որ քաղաքական որոշումներից են բխում մյուս բոլոր բնագավառների որոշումները: Այդպիսով, Դուք ընդունեցիք, որ «քաղաքական թեմաներով» մարդու իրավունքներն ոչ միայն չեն հարգվում, այլև բացահայտորեն ոտնակոխ են արվում մեզանում: Զարմանալի է, որ այդ ամենն, ըստ երևույթին, Ձեզ չի մտահոգում: Ապշեցնող է, որ Դուք որևէ ուղերձ, սթափեցնող հայտարարություն ցայսօր չեք ուղղել ՀՀ իշխանություններին՝ ազատ մարդու ինքնավար խոսքի, կարծիքն արտահայտող սահմանափակումների վերաբերյալ:

Մեր երկրում իշխանության քաղաքականության վերաբերյալ մարդու ազատ խոսքը, ինքնավար կարծիքը, քննադատական միտք արտահայտելը այժմ քրեական արարք է: Պատիժը փաթեթավորված է օրենքով, ինչպես Ստալինի ժամանակ:Ու եթե հասարակության լայն զանգվածների իրավունքները սահմանափակելը ,Ձեր որակմամբ, մեկ-երկու թեմայի կարող է վերաբերել,ապա,հավանաբար,ըստ Ձեզ, քաղաքական հետապնդումները, ֆեյսբուքում կարծիք հայտնելու պատճառով մարդուն տուգանելը օրինաչափ է, ժողովրդավարության բարձրագույն արժեք: Ինչպես ասում են հայերը, վերքը տիրոջն է ցավ տալիս, իսկ Դուք ընդամենը այդ վերքին կողքից՝ բարոյապես կաշկանդված կամ անկաշկանդ, նայողներից եք:

Այդ նույն հարցազրույցում, Դուք կամ պետքական չիմացությամբ, կամ ՝դրսից եկած դիտորդի միամտությամբ, նշում եք, որ «ոստիկանությունը պետք է քաղաքացիական վերահսկողության ներքո լինի»: Ո՞ր ոստիկանությունը, տիկին դեսպան: Ա՞յն ոստիկանությունը, որն ինձ տուգանել է 300.000 դրամով միայն նրա համար, որ 2020 թվականի պատերամզի օրերին, իմ կարծիքն եմ հայտնել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ: Ա՞յն ոստիկանությունը, որը չի պատասխանել, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշում ֆեյսբուքյան որևէ գրառման «արդյունավետությունը կասկածի դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող», կամ՝ քննադատական ստուգաբանությունը: Ըստ այդմ՝ պաշտոնական ո՞ր ատյանն է սահմանում հեղինակի մտքերի «հանցավորության» չափը: Ո՞ր ոստիկանության մասին եք Դուք խոսում,պատվարժան տիկին դեսպան:

Դուք չե՞ք տեսնում, որ մեր երկրում ոստիկանությունը ոչ թե օրենքի պաշտպանն է, այլ մի նոր ֆյուրերական, բռնապետական ռեժիմի սպասարկուն: Ընդ որում, Ձեր հավանությանն արժանացող, սակայն համամարդակային հիմնարար արժեքները ֆորմալ, ֆիկտիվ ընդունող ռեժիմի: Միթ՞ե համամարդկային արժեքների քարոզն էքսպորտ անող Եվրոպան՝ իր հավաքական ջանքերով, ցանկանում է վերակենդանացնել ֆյուրերիզմը:

Եվրոպան իր խոսուն լռությամբ և ակնհայտ կուրությամբ նախորդ դարում աճեցրեց մեկին,որը մի քանի ամսում սրի քաշեց աշխարհը, որի համար մարդու ազատ մտածելակերպը ալերգեն էր, իսկ մարդահալածությունը ՝պետական քաղաքականություն:

Հայաստանում այժմ տեղի ունեցող բռնաճնշումները «ժողովրդավարական» ռեպրեսիաների փորձարկո՞ւմ է: Մեկին տուգանում են, մյուսին՝ հետապնդում, երրորդին՝ բանտ ուղարկում:Սրանք հիբրիդային հալածանքնե՞ր են: Ժողովրդավարության մեծ անտառում կարողացեք տեսնել Հայաստանի վառվող ծառերը:

Վերևում հիշատակած հարցազրույցում, Դուք նշել էիք, որ «ներգրավված ենք այս երկրում հաշվետու ինստիտուտների ու մարդու իրավունքների պաշտպանությունն առաջ մղելու հարցում»: Հավելել էիք. «Ասածս բխում է իմ մեծ դիվանագիտական փորձից՝ որ խնդիրներով պետք է ուղիղ զբաղվել: Հենց խնդիր տեսնեմ, իսկ խնդիրներ տեսել եմ, ես կգնամ, ես կլինեմ տեղում ու հարցը կբարձրացնեմ պատասխանատու իշխանավորների առջև»:

Անշուշտ, ողջունելի է Ձեր նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը: Սակայն այդ ամենն անելու համար, Դուք պետք է ցանկանաք տեսնել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, ազատության սահմանափակումների և ոստիկանության՝ հրահանգով, ոչ թե օրենքով, աշխատելու փաստերը:

Տեղեկացնեմ, որ Շիրակի մարզի ոստիկանության՝ իմ ֆեյսբուքյան գրառման համար, վարչական վարույթ հարուցելու որոշում ցայսօր չեմ ստացել:Ստացել եմ միայն ոստիկանության կողմից ինձ ուղարկված 300.000 դրամ մուծել պարտադրող կտրոնը և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը՝ ինձանից այդ +5% գումար գանձելու որոշումը: Ինձ հայտնի չէ, թե ոստիկանությունը ո՞ր չափանիշներով, ո՞ւմ նեյրոլեզվաբանական, իրավաբանական գիտելիքների հիման վրա է որոշել, որ ես պետք է «տուգանքի մատերիալ» դառնամ Հայաստանում:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն օրեր առաջ ասաց՝ Հայաստանի բրենդը, իմիջը ժողովրդավարությունն է:Իրականում, սակայն, Հայաստանի այսօվա բրենդը ժողովրդաԴԱՎՈՒԹՅՈՒՆՆ է:

Եվ վերջում. քանի որ, Ձեր իսկ խոստովանությամբ, խնդիրը տեսնելուն պես, պատրաստ եք տեղում լինել և հարցը բաձրացնել պատասխանատու իշխանավորների առջև, ապա ես սպասում եմ Ձեզ Գյումրիում՝ մեր տանը:

Լիլիթ Աղեկյան

ՀՀ քաղաքացի, ք. Գյումրի

էլ.հասցե՝ [email protected]

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>