Էտալոնայինն, այս առումով, իհարկե, մարշալ Պետենն է, 1940-1944թթ․ կոլլաբորացիոնիստական ռեժիմի ղեկավարը
Երեկվանից շատ է հնչում երկու միտք․
1․ Ի՞նչ եք ուզում էդ 80 տարեկան ծերունիներից։
2․ Իրանց՝ էս երկրի համար արածը հարգել ա պետք։
Շատ համոզիչ թվալով հանդերձ՝ երկու միտքն էլ մանկական միամտությունների կատեգորիայից են ու այդպիսի միտք միայն Բազմաչարչարի նման միամիտ ազգերի մոտ է ծնվում։ Լուրջ, հասուն ազգերն իրենց կոլլաբորացիոնիստներին դատելուց չեն նայում ոչ տարիքին, ոչ վաստակին, ոչ սեռին, ոչ ընտանեկան դրությանը - առհասարակ ոչ մի բանի։ Որովհետև կոլլաբորացիոնիզմը մահվան նման է․ այն ջնջում է ամեն ինչ ու ողջերի ՄԻԱԿ պարտքը հանգուցյալի հանդեպ նրան հողին հանձնելն է կամ դիակիզելը․ սա էլ արդեն կախված կրոնամշակութային ավանդույթից։
Էտալոնայինն, այս առումով, իհարկե, մարշալ Պետենն է, 1940-1944թթ․ կոլլաբորացիոնիստական ռեժիմի ղեկավարը։ Մարդ, ով 1916-ին Ֆրանսիային առաջնորդել էր Վերդենի ճալատամարտում հաղթանակի, որն, ի սկզբանե, եթե չասենք անհուսալի, ապա շատ ծանր էր թվում։ Փաստացի նա փրկել էր Ֆրանսիան։ Եվ ահա այդ ազգային հերոսը 1945-ին 89 տարեկան հասակում, հայրենիքին մատուցած անուրանալի ծառայություններով հանդերձ կանգնում է դատարանի առաջ ու դատապարտվում մահապատժի, որը սակայն փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ։
Ու եթե ինչ-որ մեկին թվում է, թե երեկ Ալենի առաջ ժպտացողները միասին վերցրած գոնե համեմատելի վաստակ ունեն Պետենի՝ Ֆրանսիայի հանդեպ ունեցած վաստակի հետ, ապա այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը փրկել։ Իսկ Պետենը, կրկնում եմ, 1916-ին Ֆրանսիայի փրկիչն էր։

