44-օրյա պատերազմի մասնակիցները ցույց են անցկացրել Ալիևի նստավայրի մոտ
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացրել, տեղեկացնում է «Թուրանը»:
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան:
Հաղորդվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է. «Մենք բոլորս զինծառայողներ ենք։ Մեզ զրկում են վետերանների իրավունքներից, մեզ չեն տվել կոչում, շքանշան։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք գերագույն հրամանատարին ուղարկած նամակներում»:

