Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
3
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Պատերազմ Արցախում
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ

Համաձայնագրի ստորագրումը, ավաղ, չի նշանակում, որ Հայաստանը դառնալու է կարևոր լոգիտիկ հանգույց, առավել ևս՝ էներգետիկ. փորձագետը՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման մասին

Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման խնդիրը շատ ավելի խորքային է ու բարդ, քան կարող է թվալ: Եթե համառոտ, ապա.
 
1. Խոսքը գնում է Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման շուրջ հերթական բանակցային փուլի անցկացման մասին, որն առաջիկայում տեղի է ունենալու Սոֆիայում: Բանակցությունների արդյունքում ձևավորված փաստաթուղթն իրենից բազմակողմ համաձայնագիր է ներկայացնելու, որը ստորագրելու են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը և, ինչը հատկապես կարևոր է, Ադրբեջանը: Հատկանշական է, որ այս գործընթացը որակելիս՝ Իրանի ԱԳՆ-ն հատուկ առանձնացնում է վերջերս Բաքվի ու Թբիլիսիի հետ համագործակցության արդյունքում իրականացված լոգիստիկ օպերացիան՝ իրանական բեռները Սև ծով փոխադրելը: Այս համատեքստում ավելորդ չի լինի հիշել նաև այն մասին, որ 2021 թ. ամռանը դե-ֆակտո մեկնարկ տրվեց «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին, երբ առաջին անգամ Ֆինլյանդիայից բեռնափոխադրում իրականացվեց դեպի հնդկական Մումբայ՝ Ադրբեջանի ու Իրանի տարածքով: Պատճառը պարզ է. Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իսկ Հայաստանը՝ ոչ: Ավելին՝ այսօր արագ տեմպերով կյանքի է կոչվում Քազվին-Ռեշտ-Աստարա իրանա-ադրբեջանական երկաթուղու նախագիծը, որը դիտվում է որպես ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ի տարածաշրջանային կարևորագույն ենթակառուցվածք:
 
2. Համաձայնագրի ստորագրումը, ավաղ, չի նշանակում, որ Հայաստանը դառնալու է կարևոր լոգիտիկ հանգույց, առավել ևս՝ էներգետիկ: Իրանական բնական գազը Հայաստանով դեպի Եվրոպա արտահանելու համար անհրաժեշտ է երկու բան. ա) ենթակառուցվածք և բ) աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայր: Առաջինը չկա, քանի որ Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատի մարզում և ունի տարեկան ընդամենը 2,3 մլրդ խմ թողունակություն: Նո՞ր գազամուղ կկառուցվի: Այս պահին դա ֆանտաստիկայի ժանրից է: Երկրորդը ևս բացակայում է, քանի որ նման էներգետիկ նախագիծ կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Վրաստանի ուղիղ քաղաքական ու տնտեսական մասնակցությունը, ինչի հավանականությունը անձամբ ես շատ ցածր եմ գնահատում՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ ա) Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորը՝ Արևմուտքի հակաիրանական պատժամիջոցների համատեքստում (ԵՄ-Իրան զուսպ երկխոսությունն առայժմ հիմքեր չի ստեղծում էներգետիկ լայնածավալ ծրագրերի իրականացման համար), բ) Ադրբեջանի շարունակաբար աճող ազդեցությունը Վրաստանի էներգետիկ համակարգում ու, միաժամանակ, Ադրբեջանի էներգետիկ նկրտումները եվրոպական շուկայում: Հիշեցեմ, որ երբ 2016 թ.-ին Հայաստնը, Իրանն ու Վրաստանը պայմանագիր ստորագրեցին գազի սվոփային մատակարարումների մասին, ապա վերջին պահին Թբիլիսին հրաժարվեց գործարքից՝ հայտարարելով, որ Ադրբեջանից ներկրվող գազը լիովին բավարարում է Վրաստանի պահանջարկը: Չմոռանամ նշել, որ Վրաստանում այսօր գազի ստորգետնյա պահուստարան է կառուցվում, ու արդեն այսօր Թբիլիսին հայտարարում է տեսանելի ապագայում էապես ավելացնել գազի ներկրումը Ադրբեջանից:
 
3.Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր էսկալացիայի վտանգներից ելնելով՝ ԵՄ-ն բանագնացներ է ուղարկում տարբեր գազատար երկրներ՝ Ռուսաստանից գազի մատակարարաման դադարեցման դեպքում իր համար գազի այլընտրանքային ուղիներ ապահովելու համար: Երկրները երեքն են՝ Ադրբեջան, Կատար, ԱՄՆ: Իրանը, հասկանալի պատճառներով, այդ ցանկում չկա: Միաժամանակ պարզ է, որ ԵՄ գազային այս դիվանագիտությունը ուղղված է երկարաժամկետ հեռանկարին: Ինչու՞ հենց Կատար ու ԱՄՆ: Հայտնի է, որ այդ երկու երկները LNG՝ հեղուկ գազ արտադրող առաջատարներն են, իսկ վառելիքի այդ տեսակի կշիռը շարունակում է աճել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում: Տարեկան աճը՝ 3,5%: Միջազգային ուղեղային կենտրոնների մեծ մասը միաձայն պնդում են, որ առաջիկա 20 տարվա ընթացքում LNG-ն դառնալու է ռազմավարական նշանակության վառելիք, ինչպես այսօր՝ նավթը, իսկ մոտ 10 տարուց այն դուրս է մղելու միջազգային շուկայից կոնվենցիոնալ՝ խողովակաշարային գազը: Դա շատ լավ հասկանում են Մոսկվայում (տե՛ս ՌԴ էներգետիկ անվտանգության դոկտրինը, 2019 թ.), ինչպես նաև Իրանում, որտեղ արդեն հայտարարվել է LNG արտադրության հզորությունների ստեղծման ռազմավարության մասին: Ինչու՞ եմ այս ամենը գրում: LNG-ն տեղափոխելու համար խողովակաշար պետք չէ, այն հիմնականում փոխադրվում է հատուկ լցանավերով, ուստի, Պարսից ծոց-Կարմիր ծով-Սուեզի ջրանցք-Միջերկրական ծով լոգիստիկան այս պարագայում ստանում է շատ ավելի կարևոր նշանակություն Իրանի էներգետիկ առաջխաղացման համար: Սակայն արդյո՞ք Իրանը ձգտում է դիրքավորվել եվրոպական գազի շուկայում: Եթե անգամ այո, ապա ոչ որպես իր համար առանցքային շուկա: Ներկայումս Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, իրենց արտաքին էներգետիկ ռազմավարությունը կառուցում են ասիակենտրոն տրամաբանության ներքո: 2021 թ. ապրիլին իրանա-չինական երկարաժամկետ համաձայնագիրը, որը ենթադրում է շուրջ 400 մլրդ դոլարի ներդրում Իրանում, դրա դրսևորումներից է: Ի վերջո, Չինաստանը շարուկանում է մնալ իրանական ածխաջրածինների խոշորագույն ներկրողը: Շուկան խորապես փոխվում է, ու դա չի կարելի անտեսել: Հետևությունն այստեղից մեկն է. Հարավային Կովկասը հետաքրքիր է Իրանին առավելապես տրանսպորտային փոխադրումների դիվերսիֆիկացման տեսանկյունից, ինչը տեղավորվում է նույն Չինաստանի, ինչպես նաև Հնդկաստանի տրանսպորտային շահերի մեջ:
 
4.Կարևոր է հիշել, որ 2021 թ.-ի իրանա-ադրբեջանական սահմանային սրումը հաղթահարելուց հետո կողմերը նախաձեռնեցին բազմաթիվ համատեղ նախագծեր, առավելապես՝ էներգետիկ ոլորտում: Ղըզ Ղալասին ու Խուդաֆերինը այստեղ ամենաանվտանգը կարող են լինել: Խոսքը երկու բազային ուղղությունների մասին է: Նախ՝ վերջին ամիսներին Բաքուն ու Թեհրանը սկսել են սեփական էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան՝ հայտարարելով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաներգետիկ կամուրջի ձևավորման մասին: Մինչդեռ տարիներ շարունակ այդ միջանցքը դիտարկվում էր Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան լոգիստիկայի ներքո: Այս հարցում Երևանի ձախողման մասին գրել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջեր, ուստի, կանգ չեմ առնի մանրամասների վրա: Փաստեմ միայն, որ Հայաստանն այս միջանցքի այլևս առանցքային շահառու չէ: Ու սա ռազմավարական ձախողում է:
 
Միաժամանակ, ճգնաժամը հաղաթահարելուց հետո Թեհրանը հրավիրեց Բաքվին մասնակցելու Կասպից ծովի իրանական սեկտորում հայտնաբերված «Չալուս» նավթագազային հանքավայրում հետախուզական-երկրաբանական աշխատանքներին: Դիմելով սցենարային մեթոդին՝ կարող ենք պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանի տարածքով անցնող հիփոթետիկ գազամուղով Եվրոպա է արտահանվում իրանա-ադրբեջանական համատեղ ձեռնարկության կողմից արդյունահանվող վառելիքը: Լա՞վ է սա արդյոք, թե՞ ոչ: Առանձին քննարկման հարց է:
 
5.Բանակցային այս գործընթացը Բուլղարիայի համար ունի կարևոր դիվանագիտական նշանակություն՝ Բաքվի հետ «գազային երկխոսությունը» արդյունավետ կառուցելու տեսանկյունից: Բաքուն հայտարարել է, որ եթե մինչև 2022 թ. հունիսի 30 շահագործման չհանձնվի Հունաստան-Բուլղարիա ինտերկոնեկտոր-գազամուղը, ապա այն իրավունք ունի Սոֆիային գումարային պահանջ ներկայացնել՝ պայմանագրով նախատեսված գազի ծավալների արտահանումը ձախողելու պատճառով: Բուլղարիայի իշխանություններն այժմ փորձում են մանևրել, ժամանակ շահել, ու իրանական գազի ներկրման մասին խոսույթը դրա դրսևորումներից է: Այն պահին, երբ ինտերկոնեկտորը կառուցվեց (իսկ դրա հավանականությունը բարձր է), Բուլղարիան կրկին կդառնա Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերներից մեկը՝ Արևելք-Արևմուտք լոգիստիկայով:
Ահա այսպիսի բարդ էներգետիկ աշխարհաքաղաքականություն:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>