Աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան
Դիտել նաև
Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Ապագա աշխարհակարգն սկսում է ուրվագծվել: Արդեն կարելի է համարել, որ աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան:
Նոր երկբևեռ աշխարհակարգն, ի տարբերություն անցյալի, զուրկ է գաղափարախոսություններից՝ չկա գաղափարախոսական պայքար, չկան քաղաքակրթական պլատֆորմներ նրանց հիմքում, այլ ՛՛մաքուր՛՛ շահերի վրա է հիմնված: Այսպիսով, Արևմուտք և Արևելք հասկացությունները, բևեռների իմաստով, խիստ հարաբերական անվանումներ են:
Չկա նաև միանշանակ սահմանային ուրվագիծ՝ ակնհայտ չէ, որ ողջ Եվրոպան ԱՄՆ տիրապատության տակ կմնա, նույնը կարելի է ասել Եվրասիայի մասին, այդ երկրներն էլ միանշանակ Չինաստանի ու Ռուսաստանի տիրապետության տակ չեն հայտնվի:
Նոր աշխարհակարգն շախմատի տախտակի տեսք է կարող ունենալ՝ սև, սպիտակ, չմիավորվածներ, տատանվողներ և այլն:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

