Ալիևը Սորոսին մեղադրել է երիտասարդներին իրենց իսկ երկրների և արժեքների դեմ հանելու համար
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Միլիարդատեր Ջորջ Սորոսին հավատարիմ մարդիկ երիտասարդությանը տրամադրում են իրենց իսկ պետության, իրենց նախնիների, իրենց պատմության դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ազգային հոգևոր արժեքները կազմում են մեր պետության հիմքը, և ես բազմիցս ասել եմ, որ ժամանակակից ադրբեջանական պետությունը կառուցված է ազգային արժեքների վրա: Այդ գլոբալիստների՝ սորոսցիների նպատակը հենց երիտասարդությունն է: Այդ պատճառով հիմնադրամներ են ստեղծվում, այդ հիմնադրամներին նվիրատվություններ են արվում, կործանարար առաքելություն է իրականացվում, որպեսզի երիտասարդությանը վեր հանեն նախևառաջ իրենց իսկ նախնիների, իրենց իսկ պատմության, իրենց արժեքների դեմ»,-ասել է Ալիևը երիտասարդության հետ հանդիպմանը:
Աղբյուր՝ Tert.am

