Բանակի օրվա կապակցությամբ տարածված շնորհավորական ուղերձներից, կարծում եմ՝ չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը. իրանագետ
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Բանակի օրվա կապակցությամբ այսօր տարածված շնորհավորական ուղերձներից, կարծում եմ՝ չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը։ Դրանում բառացիորեն ասվում է, որ մեր երկրի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հենց հայկական բանակն է։
Եթե փորձենք ուշադրությամբ վերլուծել այս բազմիմաստ միտքը, ապա դա նաև պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով Հայաստանի անդորրը և բարգավաճումն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին մի կողմից, իսկ մյուսից՝ ակնարկ, որ թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման մեր պետության անվտանգությունն առաջին հերթին պետք է երաշխավորի հենց մեր բանակը։
Սրան զուգահեռ, նույն այդ ուղերձում հստակորեն փաստվում է, որ հայկական բանակն ամրապնդելու և հզորացնելու գործում Ռուսաստանը փաստացիորեն պատրաստ է դաշնակցային աջակցություն տրամադրել։
Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար մարտահրավերներով և վտանգներով լեցուն այս ժամանակահատվածում մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն գլխավորապես մեր պետության ռազմական անվտանգության մակարդակը բարձրացնելու բացառիկ նպատակով, այլ ոչ թե թաղվեն ականջահաճո թվացող «խաղաղության դարաշրջանների» մասին սին խոստումներում։
Կարող եք միանալ նաև իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/vardan_voskanyan
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

