«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել Պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը. հոբելյանական օրվա արձանագրումներ

Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
 
2022 թվականի հունվարի 28-ի, Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա իրադարձությունների և փաստերի ամփոփումն ի ցույց է դնում, թե ինչ հանցավոր պահվածք են դրսևորել Հայաստանի իշխանությունները՝ Բանակը նսեմացնելու, ստորացնելու, դրա դերն ու նշանակությունը մեր կյանքում չարժևորելու համար։ Դա կարող էին անել միայն հայ ժողովրդի թշնամիները կամ նրանց հանձնարարությամբ՝ այլ արարածներ։
 
-Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փախել է երկրից և հրաժարականի մասին հայտարարություն տարածել Բանակի 30-ամյա հոբելյանից մի քանի օր առաջ։
 
- Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հիվանդ լինելու մասին՝ չմասնակցելով որևէ միջոցառման, իր հիվանդ լինելը պատճառ դարձնելով, չեղարկելով պաշտոնական միջոցառումները, որոնց կազմակերպման մասին մինչ այդ որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ հրավիրատոմս չի բաժանվել, որևէ կազմակերպական քայլեր չեն իրականացվել։
 
-Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով ուղերձ է հղել 2021 թվականի նոյեմբերի 17-ին բուժծառայողի օրվա կապակցությամբ։ Ստացվում է Բանակի մի ստորաբաժանման ծառայողներին հերթական տարեդարձը նրա համար առավել արժեքավոր է եղել, քան ողջ Բանակի հոբելյանը։
 
- Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չի հղել ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետը։
 
- Բանակի օրվա առթիվ ուղերձներ չեն հղել ՀՀ վարչապետին ենթակա երեք մարմինների ղեկավարներից ոչ մեկը, ո՛չ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ո՛չ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ո՛չ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմասնոս Պետրոսյանը։
 
- Ուղերձներ չեն հղել Կառավարության ենթակա մարմիններից ոչ մեկի ղեկավարները, անգամ գնդապետի կոչում ունեցող, ՀՀ Տավուշի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության նախկին անդամ, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
 
-Ուղերձ չի հղել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանը, երբ նախկինում մշտապես ՍԴ նախագահները հանդես են եկել համապատասխան ձևով։
 
-Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
 
-Նախապես չի սահմանվել «Բանակի 30-ամյակի հուշամեդալ», ինչն իրականացվել էր 10 տարի առաջ՝ խախտելով հոբելյանական մեդալների շարունակականության ինստիտուտը։
 
-Տոնական և հոբելյանական միջոցառումներ չեն կազմակերպվել մարզկենտրոններում։ Գրեթե ոչ մի մարզպետի և բանակային ստորաբաժանումների մասնակցությամբ հանդիսավոր և տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել։
 
-Երևանում չեն կազմակերպվել ոչ միայն պաշտոնական, այլև հանրային բնույթի միջոցառումներ, այն դեպքում, երբ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպվել էր մեկ միլիարդ դրամը գերազանցող ծախսերով համերգ, որի ֆինանսավորման և ծախսման ողջ գործընթացը գաղտնի պահվեց հասարակությունից։
 
-Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի կողմից ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չի պարգևատրվել, ոչ ոք զինվորական կոչման չի արժանացել։
 
-ՀՀ պաշտպանության նախարարը և նրա տեղակալներից ոչ մեկը չի մասնակցել Բանակի օրվա նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական մաղթանքին, պարգևատրման արարողությանը և ընդունելությանը։
 
-Չի տարածվել ոչ մի հաղորդագրություն այլ պետությունների պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կամ այլ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպությունների ղեկավարների կողմից։
 
-Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ անհարգալից պահվածք են դրսևորել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ անարգելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակը։
 
Սրանք փաստերի մի մասն են, իսկ հետևությունները՝ մնում են յուրաքանչյուրին։
 
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>