Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է. Թյուրքագետը՝ Փաշինյանի ասուլիսի մասին
Դիտել նաև
«Թուրք նախարար Գյոքթաշը երդվյալ հակահայերից մեկն է»․ Վարուժան Գեղամյան
«Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը»․ Վարուժան Գեղամյան
«Թուրքիան սահմանները բացելու նպատակ չունի»․ Վարուժան Գեղամյան
«Ամենը նրա համար էր, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնա ոչ այդքան վախենալու տեսքով»․ Վարուժան Գեղամյան
Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան
ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ։ Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։
Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի։

