Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և իկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը։ Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական քայլերը, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը։
Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակության նպատակահարմարությունը, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարները։ Ինչպես փոխանցում է kremlin.ru-ն, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը կարճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների մասին։

