«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Քայլ հինգերորդ. Արժանապատվությունը՝ որպես կոնսենսուս. Վահե Հովհաննիսյան

«Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է. Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչո՞ւ չի վիրավորվում հայը

Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին՝ մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք

Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համակերպվել ենք ներքին ստորացման ալիքին։

Ալիևի ստորացումներից զատ՝ մենք հանդուրժում ենք թարմ Եռաբլուրի ու կորսված հայրենիքի պայմաններում իշխանության քեֆերը, դիսկոտեկները, անհոգ կյանքը, ամեն ինչ տապալածի ցինիզմը։ Այդ ամենով հանդերձ՝ մենք նորից ընտրում ենք նրանց։ Մենք, որպես քաղաքացի, չենք վիրավորվում վիճարկելի IQ-ով պաշտոնյաների գոյությունից։ Մենք որպես ազգ չենք վիրավորվում, և սա ավելի´ վտանգավոր է, քան՝ Ալիևի հոխորտանքը։

Հասարակությունների համար վիրավորվելու ունակությունը շատ կարևոր հատկանիշ է։ Հենց լուծեցինք ներքին արժանապատվության խնդիրը՝ Ալիևը ձայնը կտրելու է։

Մեր ժողովրդի պատմության նոր փուլը, վերածննդի փուլը կարող է սկսվել միայն արժանապատվության հեղափոխությամբ՝ անհատական և ազգային։ Արժանապատվությունը ներհասարակական նոր կոնսենսուսի թեման պետք է դառնա։ Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ ու տարբեր հայացքներ, բայց մենք պետք է արժանապատվություն ունենանք։

Երբ Նիկոլը կառավարության նիստում ասում է. «Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է...» պետք է սա յուրաքանչյուրի արժանապատվությունը խոցի, որովհետև եթե կա բան, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում իրոք առաջին անգամ է, դա այս ծավալի Եռաբլուրն է, թշնամու զորքի մուտքը Հայաստանի սահմաններից ներս և Արցախի կորուստը։ Մնացածը հեքիաթ է։

Արժանապատվությունն ու հեռանկարը տեխնոլոգիապես այն պարզ գաղափարներն են, որոնք կարող են դրվել միջընտրազանգվածային երկխոսության հիմքում՝ վարակելով հասարակությանը։ Անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից՝ բոլորին կարող է միավորել արժանապատվության գաղափարը։ Վարակենք հայ հասարակությանն արժանապատվության գաղափարով։ Ներքին և արտաքին անարժանապատվության մթնոլորտը պետք է ջարդել։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր ազգային և անհատական արժանապատվությունը։ Ներքին ու արտաքին անարժանապատվության ալիքները մեկը մյուսին պայմանավորող են, մեկը մյուսից են ստանում կենսական էներգիա։ Մենք լուրջ ազգ ենք, աշխարհում որևէ մեկից վատը չենք, և ոչ ոք ներսում՝ իր տեսակի գոյությամբ և դրսում՝ իր անսպասելի հաջողության դոզայի տակ, իրավունք չունի և չի կարող անպատասխան վիրավորել մեզ՝ մեր անցած, ներկա և գալիք սերունդների արժանապատվությունը։

Կասկածելի մեղսունակությամբ նախարարների և պաշտոնյաների գոյությունը վիրավորական է, Նիկոլի չհեռանալը վիրավորական է, շաբաթը մեկ Ալիևից սպառնալիքներ լսելը վիրավորական է...

Մի բան բայց պետք է հստակ գիտակցել. արժանապատվության վերելքը պահաջելու է աշխատանք, և այդ արժանապատվության պոռթկումը հենց այնպես չի լինելու, մանավանդ՝ այսքան ուշացումով։  Բայց հենց կայծը բռնեց՝ վերելքի դեմն առնել չի լինի։ Աշխատանքը կարող է լինել բարդ, ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող, բայց այն կլինի շատ ավելի ազնիվ, քան հեռուներում՝ ռուսաստաններում ու ամերիկաներում վախվորած ապրելը, կամ՝ Երևանի ռեստորաններում ու տներում իրականությունից թաքնվելը։ Վստահ եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը։ Արժանապատվությունը չի ենթադրում լինել սրա կամ նրա կողմնակիցը կամ ընդունել-չընդունել որևէ մեկին։ Արժանապատվությունը ուղղակի պահանջում է մերժել անարժանապատվությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>