Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
12
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Ի՞նչ փաստարկներ կարող էր բերել Հայաստանը գազային բանակցությունների հաջող ավարտի համար

Գազի շուրջ վերջին ամիսներին ընթացող բանակցությունները, պարզվեց, ձախողված են։ Հայկական կողմի խնդիրն էր առաջ մղել մի մոտեցում, ըստ որի «Գազպրոմ» ընկերությունը գերշահույթի պայմաններում եւ հաշվի առնելով Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, կարող էր գնալ գների նվազեցման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է հետպատերազմյան շոկի վիճակում մնալ։ Այս ֆոնին էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների բարձրացումը էլ ավելի կխորացնի իրավիճակը։

«2022 թվականին «Գազպրոմ» ընկերությունն իր բյուջեի հիմքում դրել է 1000 խորանարդ մետրի դիմաց 250 դոլար միջին արտահանման գինը։ Տեսանելի հեռանկարում համաշխարհային շուկաներում գազի գները կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։ Սա վկայում է այն մասին, որ ընկերությունը կշարունակի աշխատել գերշահույթով, ինչն իր հերթին թույլ է տալիս նրան գնային քաղաքականության ոլորտում որոշակի մանեւրներ անել ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների հանդեպ»,- ասաց Դավթյանը։

Խնդիրը, նրա խոսքով, կապված է նաեւ 2013 թվականի գազային պայմանագրի հետ, ըստ որի ընկերության ներքին եկամտաբերությունը սահմանվում է 9 տոկոսի մակարդակում։ Նման ցուցանիշ ապահովելը բավականին դժվար է, եւ հայկական կողմը պետք է առաջ քաշեր պայմանագրի այս կետի վերանայման անհրաժեշտության մասին թեզը։

«Խնդիրն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ՝ ելնելով տարածաշրջանում ռուսական ազդեցության աճող դերից, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման առումով։ Բանակցությունների ընթացքում Հայաստանը, հենվելով միջազգային կոնյունկտուրայի վրա, պետք է առաջ քաշեր զեղչերի անհրաժեշտության գաղափարը»,- ընդգծեց փորձագետը։

Գազի շուրջ բանակցություններն իրականում այդպիսին չեն, քանի որ հայկական կողմը, ինչպես հիշեցրեց Դավթյանը, ոչ մի անգամ իր «կարմիր գծերը» չի քաշել (ինչպես դա տեղի է ունենում իսկական բանակցությունների ժամանակ)։

«Խոսքը միակողմանի հաղորդակցության մասին է. Ռուսաստանի բոլոր առաջարկները գրեթե անվերապահորեն ընդունվել են Հայաստանի կողմից»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 282,6 դոլար՝ 8500 կկալ/խմ ջերմաստեղծ ունակությամբ։ Այս դեպքում գործող սակագնի նկատմամբ միջին կշռված սակագնի աճը կկազմի 6%, որը կճշգրտվի՝ կախված գազի փաստացի ջերմաստեղծումից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>