Հայաստանի հետ սահմանին 700 կմ երկարությամբ ռազմական ճանապարհ է կառուցվել․ Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմի ավարտից ի վեր Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ռազմական ճանապարհ է անցկացվել։
«Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում՝ Հայաստանի հետ սահմանին, մենք գրեթե 700 կմ ճանապարհ ենք անցկացրել։ Այդ ճանապարհները կարելի է համարել ծառայողական կամ ռազմական, որոնք տանում են դիրքեր, սահմաններ, բարձրանում են սարեր»,-ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իրենք տեղակայվել են բոլոր հիմնական սահմանամերձ բնակավայրերում։
Աղբյուր՝ «Հրապարակ»

