Ալիևը սպառնացել է «ոչնչացնել Հայաստանից եկող ցանկացած վտանգ» և հայտնել 8 հայ զինվորի մահվան մասին
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքն է ուղղել մեր երկրին՝ հոխորտալով «ոչնչացնել ցանկացած վտանգ, որ գալիս է Հայաստանից»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես է Հայաստանը փորձում իրականացնել ռազմական շինարարություն և պատրաստ ենք ոչնչացնել ցանկացած սպառնալիք, որը կգնահատենք իբրև վտանգ Ադրբեջանի համար, և կարևոր չէ, թե Հայաստանի տարածքի որ մասում է այն գտնվում», - ասաց նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում մինչ 8 հայ զինվոր է սպանվել:
Zham.am

