«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

«Եթե այսպես շարունակվի` ամռանն էլ թշնամին կգա Սևանում կլողանա, մեր իշխանությունները` Նիկոլի գլխավորությամբ, թող պատրաստ լինեն, որ Ալիևի մեջքին քիսա տան». Բերդաշենի բնակիչ

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանն Արցախի Հանրապետությունում մի քանի ուղղություններով դիմել է սադրանքների, կրակել էր Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ, որի հետևանքով մանկարպարտեզի մոտ տեղակայված մեքենան պայթել է, հաջողվել է շատ արագ երեխաներին տարհանել մանկապարտեզից։ Թշնամին կրակել է նաև Թաղավարդի ուղղությամբ, խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացրել իրենց հողամասում։

168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանը նշեց, որ իր այգին թշնամու դիրքերի անմիջապես հարևանությամբ է, և նկատում է նրա բոլոր տեղաշարժերը։

«Այսպես ասած՝ ես առաջին ձեռքում եմ, ամենամոտն եմ վտանգավոր տարածքին, այդ պատճառով էլ այգուս բերքը կիսատ-պռատ եմ հավաքել։ Պետք է այգին մշակելու աշխատանքներ սկսենք, բայց դե թշնամուն շատ մոտ գտնվող այգու հատվածը ո՛չ վարվել, ո՛չ էլ ցանվել է։ Որևէ տրակտորիստ ռիսկ չի անում մտնի այդ այգիները` վարի, մարդ են, վախենում են իրենց կյանքի ու տեխնիկայի համար։ Դիմել ենք տեղի խաղաղապահներին, մեզ ասել են, որ կա խաղաղապահների հատուկ բրիգադ, պետք է դիմենք նրանց, որպեսզի գան` կանգնեն, մենք հանգիստ մեր գյուղատնտեսական աշխատանքներն անենք։ Ես շատ վրդովվեցի, ասացի՝ եղբայր, սա իմ աշխատելու վայրն է, տարվա 365 օրվանից 300 օրն այդ այգում եմ աշխատում, հիմա 300 օ՞րն էլ գնամ՝ դիմեմ բրիգադին, որ գան՝ կանգնեն։ Հիմա այնպիսի վիճակ է, որ թուրքը կրակում է, երբ ուզում է»,-նշեց Բերդաշենի բնակիչը։

Նա տեղեկացրեց, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ Բերդաշենի բնակիչներից մեկը բանվոր է բերել, որպեսզի իր խաղողի այգում աշխատանքներ կատարեն, ռուս խաղաղապահները եկել ու բանվորներին այգուց հանել են՝ ասելով, որ այդ պահին չեն կարող նրանց կյանքի համար պատասխան տալ։

Մարդ եթե գնա այգի ու մտածի, թե՝ վայ, հիմա կկրակեն, վայ, վաղը կկրակեն, և այլն, այդպես աշխատել կլինի՞, ես չեմ պատկերացնում։ Արցախի կառավարությունը մի օր չի եկել այստեղ, տեսնի, թե ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս է լինելու, ի՞նչ ենք անելու։ Ես թշնամու քաղաքականությունը հինգ մատներիս նման անգիր գիտեմ, այդպես կկրակեն, ոտնձգությունների կդիմեն, որպեսզի մարդիկ լքեն իրենց գյուղը, եթե թուրքն այս ամենի համար հայկական կողմից պատասխան չստանա, մի օր էլ կմտնի գյուղ, կասի՝ գնացեք։ Սա թուրքի քաղաքականությունն է, ինչը նոր չէ, դարեր շարունակ այդպես է եղել»,-հավելեց Կամո Աղաջանյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսից թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հարմար տեղավորվել է Սև լճի տարածքում, սակայն սրա մասին Հայաստանում կարծես թե մոռացել են, և վերջին շրջանում որևէ պաշտոնյա դրա մասին չի խոսում։ «Եթե այսպես շարունակվի՝ ամռանն էլ թշնամին կգա՝ Սևանում կլողանա, մեր իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, թող պատրաստ լինեն, որ Ալիևի մեջքին քիսա տան Սևանի ափին։ Թուրքի քաղաքականությունն է, մանրից ջրազրկում են, վախեցնում են։ Հիմա մեր ապրուստի միջոցն այդ հողն է, դա էլ որ չմշակենք, ինչո՞վ ենք ապրելու։ Մի հին խոսք կա՝ թուրքին մինչև չծեծես՝ բարեկամ չի դառնա։ Եթե այդպես չանենք, կգա մեջքներիս հետևում կկանգնի ու ինքը մեր վիզը կկտրի։ Եկան, մեզ գցեցին թուրքի բերան, իրենք «ղրաղ» քաշվեցին։

Հետ գնացեք 1988 թվական, օրերով հետ եկեք մինչև 2018 թվական, տեսեք՝ մենք այդ ընթացքում ինչ ենք արել՝ մի տականք ծնվեց ու ամեն ինչ վարի տվեց։ Բա այդքան տարի մենք բանակ ստեղծենք, ու այդ տականքը մեկ ամսվա մեջ զրոյացնի ամբողջը։ Ինչերի միջով անցանք, ինչ ունեցանք ու հիմա ինչ ունենք։ Նիկոլը գոռում էր, թե մենք այլևս Դերզորի ճամփորդը չենք, տեսաք՝ ինչ եղավ։ Աննա Հակոբյանն ո՞ւր է, չի երևում, Մեհիբանին հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու, Երևան էլ կհրավիրի, վստահ եմ։ Էս մարդկանց ուղեղները մտել են ստամոքսների մեջ։ Թող իմանան՝ թուրքը Հայաստանը պատկերացնում է առանց հայի»,-եզրափակեց Կամո Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Բերդաշեն համայնքի վարելահողերն ու այգիները գտնվում են թշնամու դիրքերից 100-200 մետր հեռավորության վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>