Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան
13
Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ) Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կարբի գյուղի դպրոցում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի. Hetq.am Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել «Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա

Մենք պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն և անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:

Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր Հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու փորձությունները, իսկ Նոր տարին բերի միայն հաջողություն ու բարեկեցություն բոլորի ընտանիքներին:

Սակայն, արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում, կյանքի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, կորստի ցավից ու մխացող կսկիծից ծանրացած սրտով, վիրավոր ու բզկտված Արցախով: Այո, սա մեր իրականությունն է:

Բայց, այդ ամենով հանդերձ, կա ևս մեկ իրականություն. դա ապրող ու վերականգնվող Արցախն է՝ շինհարթակ դարձած մեր բնակավայրերը, ամեն օր փոքրիկ արցախցիներին դպրոց կանչող զանգի ղողանջները, ամեն օր մի նոր օջախում վառվող կրակը, այդ օջախներում հնչող նորածին մանկան ճիչը:

Դա իր հողին կառչած, այն պահող ու շենացնող, մաքառող ու արարող հայն է, ով իր կոշտացած ու բռունցքված ձեռքերով, իր անկոտրում կամքի ուժով ու անսպառ եռանդով ապրում և ապրեցնում է Արցախը, դո՛ւք եք, սիրելի՛ հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրը, ով այսօր այստեղ է, իր տանը, իր Հայրենիքում:

Դա Մայր Հայաստանն է՝ հայ ազգի գլխավոր առանցքն ու արժեքը, ազգային նպատակների ու իղձերի գլխավոր հանգրվանն ու երաշխավորը, որ միշտ թև ու թիկունք է կանգնում Արցախին և Սփյուռքին: Դա Մայր Հայաստանում ու Սփյուռքում բնակվող մեր քույրերն ու եղբայրներն են, ովքեր ամուր կանգնած են Արցախի կողքին և ապրում են Արցախի ցավով ու պայքարով: Կրելով համազգային պայքարում մեր բաժին խաչը՝ մենք մեծապես շնորհակալ ենք Մայր Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց անմնացորդ նվիրումի ու պայքարի համար:

Դա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն է, որի իրականացրած առաքելությունն Արցախում մեծապես նպաստում է խաղաղության ու կայունության պահպանմանը մեր տարածաշրջանում: Մենք խորապես շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բարեկամներին:

Դա Հայրենիքի համար մարտիրոսված մեր հերոսներն են, ովքեր անմահ են, հավերժ են, ինչպես անմահ է նրանց թողած գործը, որի շարունակողն ենք մենք՝ բոլորս:

Ուրեմն, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, նրանց երազանքների իրականացման, նրանց սերունդների ապագայի՝ մենք պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն ու անառիկ Արցախը միշտ լինի այդպիսին:

Հենց այս գիտակցումով էլ եկեք դիմավորենք Նոր տարին: Թող 2022 թվականը մեր ժողովրդին ու Հայրենիքին բերի խաղաղություն, տոկունություն, հույս ու հավատ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>