«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց․ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը հայ-թուրքական սպասվող բանակցություններում Հայաստանի անելիքների մասին։

Հայ-թուրքական հարաբերությունների բարդությունը բազմաշերտ է. մի կողմից առկա է անցյալի բեռը, մյուս կողմից՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության և կայունության մեջ ապրելու հրամայականը: Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչ օրս մեզ համար մեծ մարտահրավեր է եղել անցյալը ներկայի և ապագայի հետ համադրելը:

Հայկական կողմի մոտեցումն այն էր, որ որքան էլ անցյալի խնդիրները բարդ են, դրանք հնարավոր կլինի քննարկել, կարգավորել և լուծել միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջև հաստատվեն բնականոն հարաբերություններ, դիվանագիտական կապեր և լինեն բաց սահմաններ: Թուրքիայի մոտեցումն այս տարիների ընթացքում եղել և շարունակում է մնալ տրամագծորեն հակառակը: Մեր հարևան երկիրը առաջարկում է կարգավորել անցյալի բոլոր խնդիրները, ստանալ իրեն բավարարող պատասխաններ ու լուծումներ և միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը: Հայ-թուրքական հարաբերությունները բոլոր ժամանակներում ունեցել են երկու հարթություն՝ բովանդակային և գործընթացային: Բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով:

Սակայն հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել և մնում է նպատակ և ոչ թե միջոց: Մի կողմից թուրքերը լավ գիտակցում էին, որ իրենց առաջադրած նախապայմանները՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից և հողային պահանջներից հրաժարվելը և Ղարաբաղի հարցում որևէ լուծում՝ ի նպաստ Ադրբեջանի, անընդունելի են Հայաստանի համար, մյուս կողմից՝ սահմանը բացելու և Ցեղասպանության ճանաչման հարցով մշտապես զգալով միջազգային հանրության ճնշումը՝ նրանք ձգտել են ցույց տալ աշխարհին, որ հայերի հետ առկա է բանակցային գործընթաց, որ պետք չէ միջամտել և խանգարել բանակցություններին: Թուրքական դիվանագիտությանը տարիների ընթացքում հաջողվել է իր առավել կոշտ նախապայմաններին տալ միջազգային հանրության համար առավել ընկալելի ձևակերպումներ: Ցեղասպանության գործընթացից հրաժարվելը փոխարինվել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հողային և պահանջատիրական խնդիրը ձևակերպվել էր որպես սահմանների փոխադարձ ճանաչմամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկ: Ուստի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա երեսուն տարվա կուտակված փորձ, որն սկսվել է անկախությունից անմիջապես հետո և շարունակվում է մինչև այսօր, անցել է տարբեր փուլերով, ունեցել է տարբեր դրսևորումներ և որի խտացված փորձից կարելի է անել հետևյալ եզրահանգումները․

1. Թուրքիան այդ գործընթացներին միշտ մասնակցել է նախապայմաններով

2. Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական՝ իրարից անկախ խնդիրները եղել են փոխկապված,

3. Թուրքիան միշտ գործընթացը դիտարկել է որպես նպատակ և ոչ թե միջոց խնդրի կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման համար։ Հայաստանի մոտեցումը նախորդ երեք իշխանությունների համար՝ անկախ Թուրքիայի առաջադրած այդ պահանջներից, միշտ մնացել է նույնը` առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ Այսօր, բնականաբար, իրավիճակը կտրուկ փոխված է, որը և ենթադրում է հայկական կողմի մոտեցումներում շեշտակի փոփոխություններ։ Թուրքիան իր ոճն ու դիրքորոշումները չի փոխելու։ Ավելին, նա բանակցություններին ներկայանալու է նորանոր պահանջներով։ Ժամանակն է, որ երեսուն տարիների ընթացքում Թուրքիայի կողմից ներդրված և կիրառվածկ և իրառված վերոնշյալ երեք մոտեցումները Հայաստանն ինքն այսօր հայելային ձևով կիրառի իր բանակցություններում։ Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի և հնարավոր զարգացումների տեսանկյունից երկու տարբերակ գոյություն ունի։ Առաջինը, որ մենք համակերպվում ենք մեր կորուստների հետ՝ Ղարաբաղի կորուստ, Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջում, գերիների առկայություն, Հայաստանի տարածքով միջանցքի հնարավոր տրամադրում: Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը նշանակում է այդ բոլորի օրինականացում։

Եթե Հայաստանի իշխանությունները հիմա հռչակում են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, ուրեմն հենց սրա տակ են ստորագրում։ Երկրորդը, որ մենք կտրականապես մերժում ենք 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ստատուս քվոն և պնդում ենք, որ տարածաշրջանում հնարավոր է հասնել կայուն խաղաղության միայն հարցի արդար լուծման պայմաններում, հայկական կողմի անհերքելի իրավունքների վերահաստատման միջոցով։ Այս պարագայում հայկական կողմը հստակ ուղենիշեր պետք է դնի իր համար և մեր շահերից բխող ազգային օրակարգով մտնի բանակցային գործընթացի մեջ։ Հայաստանը չպետք է հայտարարի, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորման։ Ոչ էլ պետք է պնդի, որ այդ նպատակին հասնելու համար ունի նախապայմաններ։ Ստեղծված իրավիճակը ստիպում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց։ Կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր անելուց առաջ երկու կողմերի միջև այդ հարցերի շուրջ առնվազն պետք է լինի հստակ փոխըմբռնում։

Չմոռանանք, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմաններում Թուրքիան միշտ դուրս է եկել երկու երկրներին առնչվող խնդիրներից՝ ներառելով երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հարցերը։ Հաշվի առնելով այդ նախադեպը և 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ և ակտիվ ռազմական ու դիվանագիտական աջակցությունը՝ Հայաստանն այսօր ունի բոլոր իրավունքները Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը Թուրքիայի հետ բանակցություններում բարձրացնելու համար։ Հայաստանը պետք է հստակ օրակարգով ներկայանա հենց առաջին հանդիպմանը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ չորս կետերը․

– ադրբեջանական ուժերի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքներից,

– բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձ,

– նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ճանաչում որպես մեկ քաղաքական միավորի,

– Մինսկի խմբի շրջանակում քաղաքական այդ միավորի սահմաններում դրա վերջնական իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում: Սրանք այն հարցերն են, որ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու, և որ Թուրքիան ինքը այդ հարցերի առնչությամբ որևէ նախապայման չի կարող առաջադրել։ Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>