Ամեն առավոտ 9։30 Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողների համար հեռավար դասընթաց եմ վարում Ադրբեջանի էթնիկ-դավանական պատկերի մասին
Դիտել նաև
Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ
Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան
Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից․ նրան տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամեն առավոտ 9։30 Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողների համար հեռավար դասընթաց եմ վարում Ադրբեջանի էթնիկ-դավանական պատկերի մասին։ Թվում է, թե սովորական դասեր են,, բայց՝ ո՛չ։ Դրանք այդպիսին էին դեռ երկու տարի առաջ, սակայն այժմ բոլորովին այլ մտորումներ են, այլ հուզականություն։
Զարմանալի զգացում է՝ գրատախտակի փոխարեն օգտագործվող «Word»-ում ամեն հայերեն տառ գրելիս հասկանում ես, որ մեծագույն պատիվ է և պատասխանատվություն համեստորեն շարունակել մեր հռչակավոր սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի, արդեն շուրջ 1500-ամյա ամարասյան ավանդույթը և մեր սրբազան այբուբենի ամեն մի տառով ևս մեկ անգամ հաստատել, որ Արցախը հայկական է եղել և հայկական էլ մնալու է՝ ի հեճուկս բարբարոս թշնամու։
#հավերժականհայաստանը
#մահ_թշնամուն
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուքյան էջից

