«Կիրթ եւ կառուցողական» Իլհամ Ալիեւը « փուռն է տվել» Նիկոլ Փաշինյանին
Դիտել նաև
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
Ադրբեջանի ախագահ Իլհամ Ալիեւը իտալական İl Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանում ազատ համացանց կա, չկա գրաքննություն, ստել է, թե այդ երկրում մարդու իրավունքները պաշտպանված են։
Ալիեւը քննադատել է իրեն կիրթ եւ կառուցողական անվանած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ասելով, որ Հայաստանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները եւ քաղաքական ազատությունները, հավելելով․ « Հիմնական քաղաքական կուսակցությունների լիդերների դեմ հարուցված են քրեական գործեր։ Հայաստանում բռնաճնշումները հասարակական մեծ դժգոհություն են առաջացնում, եւ այդ ամենն ակնհայտ փաստեր են։ Սակայն Հայաստանն ունի մշտական հովանոց, եւ ինչ էլ որ այնտեղ կատարվում է, համարվում է ժողովրդավարություն։ Մի տեսակ կրկնակի ստանդարտներ»:
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

