Բաքվի սանձարձակ բռնապետը ոչ թե իր գավառական քարոզչամիջոցներով, այլ ոչ ավել, ոչ պակաս իսպանական «El Pais»-ի էջերում մեզ բոլորիս ուղղակի սպառնում
Բաքվի սանձարձակ բռնապետը ոչ թե իր գավառական քարոզչամիջոցներով, այլ ոչ ավել, ոչ պակաս իսպանական «El Pais»-ի էջերում մեզ բոլորիս ուղղակի սպառնում է՝ «Մենք ուշադիր հետևելու ենք նրանց (հայերի) բոլոր զորաշարժերին, վերախմբավորումներին, և մեզ համար վտանգ ներկայացնելու ունակ ռազմական ներուժ ստեղծելու բոլոր փորձերին։ Եթե տեսնենք, որ նման բան է տեղի ունենում, ապա անմիջապես կվերացնենք վտանգը, և նրանք դա գիտեն։ Գիտեն նաև միջազգային դերակատարները»։
Քաղաքապետին շուտ գործից հանեք, դա է «ամենակարևորը»․․․
#չՀայաստանը
***
Ամենանողկալին «մարդկային» ոհմակն է Այն պատրաստ է հոշոտելու դեռ որոշ ժամանակ առաջվա իրենց կուռքին ավելի խոշոր կամ ուժեղ կուռքի հաճոյանալու համար կամ նրանից վախենալով;
Պակաս նողկալի չեն «խոհեմաբար» լռողները, որոնք դեռ որոշ ժամանակ առաջ կոկորդ էին պատռում՝ իրենց գոռոցներով խլացնելով բանականության նույնիսկ նվազագույն ձայները։
#չՀայաստանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուքյան էջից

