Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին. Իրանի նախագահ
Դիտել նաև
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Իրանի ղեկավարն ասել է, որ «Իրանն ու Թուրքիան կարող են տնտեսական և քաղաքական հարաբերությունները մոտեցնել ռազմավարական մակարդակին»:
Կարևորելով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ նա շարունակել է. «Երեք երկրներն ունեն բազմաթիվ մշակութային, կրոնական և գաղափարական ընդհանրություններ, և չպետք է թույլ տալ այդ հարաբերությունների խաթարում, այլ պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։
Աղբյուր՝ Tert.am

