Պուտինն իր վրա փորձարկել է կորոնավիրուսի դեմ ռնգային պատվաստանյութը
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր վրա փորձարկել է կորոնավիրուսի դեմ ռնգային պատվաստանյութը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ մոտ ոչ մի արտառոց բան չկա, լռիվ դասական դեպք, պատվաստումից ուղիղ վեց ամիս անց իմ պաշտպանիչ տիտրերը նվազեցին, եւ մասնագետները խորհուրդ տվեցին վերապատվաստման ընթացակարգ իրականացնել, ինչն էլ ես արեցի մի քանի օր առաջ»,- ասել է պետության ղեկավարը: «Սկզբում արեցի դա ներարկման տեսքով, իսկ հաջորդ օրը Դենիս Յուրիեւիչի հետ (Լոգունով` Ն.Ֆ. Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն) զրույցից հետո նա ինքն անցկացրեց այս ընթացակարգի երկրորդ մասը, այն է՝ ռնգային ձեւի այս փոշին»,- ասել է Պուտինը։ Նա բոլոր ռուսներին կոչ է արել ժամանակին վերապատվաստել կորոնավիրուսի դեմ։

